×


Բրեդ Փիթը ներկայացրել է նոր ընկերուհուն

Բրեդ Փիթը եւ Ինես դե Ռամոնն առաջին անգամ միասին մասնակցել են հանրային միջոցառման: 60-ամյա դերասանն ու 34-ամյա սիրելին Մեծ Բրիտանիայի Գրան պրիի եզրափակչին ներկայացել են միմյանց ձեռքերն ամուր բռնած:

Նորթհեմփթոնշիրում տեղի ունեցած մրցաշարում հաղթել է «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը: Նույն օրն էլ տեղի է ունեցել Փիթի վերջին ֆիլմի՝ «Ֆորմուլա-1»-ի պրեմիերան: Դերասանը մարմնավորում է նախկին ավտոարշավորդի, որը որոշում է վերսկսել կարիերան: Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվելու է 2025 թվականի ամռանը:

Բրեդի եւ Ինեսի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2022 թվականին. այն ժամանակ նրանց նկատել էին Բոնոյի լոսանջելեսյան համերգին: Խոսակցություններ կային, որ միասին են անցկացրել նաեւ արձակուրդները:


Ինես դե Ռամոնը Anita Ko Jewelry ապրանքանիշի մենեջերն է, 3 տարի ամուսնացած է եղել «Վամպիրի օրագրերը» սերիալի դերասան Փոլ Ուեսլիի հետ: Բրեդ Փիթն էլ 12 տարի ապրել է Անջելինա Ջոլիի հետ. 2006 թվականին ծնվել է նրանց դուստրը, 2008-ին՝ երկվորյակները, նաեւ երեք երեխա են որդեգրել: 2014 թվականին զույգը պաշտոնապես ամուսնացել է, 2016-ին Ջոլին սկսել է ամուսնալուծության գործընթացը, որը 7 տարի է տեւել ու ավարտվել 2023-ի ամռանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW