Մոդել Մարիամ Հայրապետյանը գեղեցիկ կարգավիճակում է: Նա եւ Վիլենը ամուսնությունից չորս տարի անց սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: BRAVO.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը խոստովանել է՝ զգացողությունները շատ խառն էին, երբ իմացավ իր հղիության մասին:
«Լուրն իմացա ծննդյանս օրվանից մի քանի օր առաջ։ Ամուսնուս անակնկալ մատուցեցի հենց տարեդարձիս օրը: Հատուկ գրվածքով շնորհավորել էի երկուսիս, իսկ գրությունը երեւաց, երբ փչեցի բենտո տորթի մոմերը»,- պատմել է նա։
Հետո հրաշալի նորությամբ կիսվել է հարազատների ու ընկերների հետ. «Գրեթե բոլորին անակնկալ եմ արել։ Ամենահուզիչը ծնողների արձագանքն էր։ Բոլորը վաղուց էին սպասում այս նորությանը։ Հարազատներիս մի լավ լացացրի»։
Զույգը չի թաքցնում երեխայի սեռը, նույնիսկ անունն էլ է որոշված. փոքրիկին Արսենն են անվանելու՝ ի պատիվ պապիկի։
Հղիի կարգավիճակը Մարիամին չի խանգարել նաեւ ճանապարհորդել։ Վերջերս ամուսնու եւ քույրիկի հետ մեկնել է հանգստի. «Ճամփորդությունը շատ թեթեւ էր, միայն թե շոգն էր անտանելի։ Հաճելի է մարդկանց հոգատար դեմքերը տեսնել։ Բոլորն ուրախությունդ հետդ կիսում են։ Օդանավակայաններում ամեն ինչ անցնում ես առանց հերթի»:
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հայրապետյանի անձնական արխիվից
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: