×


Դեմի Մուրին երիտասարդացրած «Սուբստանցիա»-ն եւ դրա հետեւանքները

Համացանցում հասանելի է Դեմի Մուրի եւ Մարգարեթ Քուոլիի մասնակցությամբ «Սուբստանցիա» (The Substance) ֆիլմի առաջին թրեյլերը: Մուրը մարմնավորում է հեռուստատեսության մարող աստղ Էլիզաբեթ Սփարքլին, որին հեռացրել են հեղինակային հաղորդումից: Համարելով, որ իր բոլոր խնդիրների պատճառը տարիքն է, որոշում է դիմել հուսահատ քայլի:



Սփարքլը կասկածելի նյութ է փորձարկում, որը խոստանում է ընդամենը մեկ ներարկման արդյունքում վերադարձնել երիտասարդությունը: Այն իսկապես գործում է, սակայն ոչ երկար ժամանակով. 26-ամյա գեղեցկուհի լինել կարող է ընդամենը մեկ շաբաթ, սակայն հետո պետք է նորից ներարկում անել: Երիտասարդ Սփարքլին մարմնավորում է Քուոլին:


«Սուբստանցիա»-ն այս տարվա Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստացել «Լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Կորալի Ֆարժան է: Համաշխարհային պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW