×


Ամենաթանկն են ինձ տվել՝ սերը. Նազենի Հովհաննիսյանի 42-ամյակն ու Մխեյանի, Անդրեի, Երանյանի եւ մյուսների շնորհավորանքները

Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը երեկ նշել է ծննդյան 42-ամյակը, ինչի առիթով անթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու հետեւորդներից: Բայց նախ հոբելյարն ինքն է ամփոփել ապրած տարիները:

«Իմ 42-ում ես սովորեցի չհոգնել, խտացնել իմ մեջ սիրո այն ավիշը, որը նոր արյուն է արտադրում, ստիպում շարժվել անդադար դեպի վեր: Սիրո ճամփով՝ վերեւ: Անկումն էլ շարժում է առողջացնող, եթե խելք ունես: Շատ եմ տապկվել գետնին, բայց դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը: Մարդու թռիչքն իր ծնված օրվանից է, չեն խլի... Ծնողներիս շիրիմին այսօր վարդերն ընծայելով, երախտագիտությամբ իրենց տվածին, կրկին հասկացա, որ ամենաթանկ բանն են ինձ տվել՝ սերը: Ու որ մի օր այդտեղ ննջելու եմ առանց ափսոսանքի, առանց կիսատության ու առանց կարոտի, որովհետեւ ձեր սերն ունեմ հիմա: Բոլորիդ սերը՝ առանց խմբագրման ու զեղչերի: Ձեր «բարկությունից» մինչեւ հիացմունք իմն են, իսկական են ու երբեք անտարբեր չեն»,-գրել է նա:


Սոֆի Մխեյանը շնորհավորել է նրան ու խոստովանել՝ այն երջանիկն է, որի կյանքը զարդարում է Նազենի Հովհաննիսյան ընկերը, քույրն ու հարազատ հոգին. «Քո ծնունդն անչափ կարեւոր է ինձ ու իմ ընտանիքի համար: Օրհնված ենք մենք, որ ունենք քեզ: Ահավոր սիրում եմ»:

Անդրեն էլ անմասն չի մնացել ջերմ խոսքերից ու համատեղ տեսանյութով է շնորհավորել՝ գրելով. «Բարով ես ծնվել մեր ամեՆազենի, ամենատաղանդավոր, ամենահայրենասեր, ամենահայուհի ջան: Ամենաերջանկությունն ու ամենաառողջությունն եմ մաղթում քեզ, մեր ամենաընկեր ջան»:

View this post on Instagram

A post shared by Andre (@andrehovnanyan)


Դերասանուհի Անի Երանյանը Հովհաննիսյանին մաղթել է երազանքների իրականացում. «Միշտ եղիր, որովհետեւ տեսակդ պետք է շատ: Դու ես պետք շատ»:

Ավետ Բարսեղյանն էլ խոստովանել է, որ հեքիաթն է ծնվել. «Նազս, մեր երկրից, գլխից, եթերից ու գեղեցկությունից անպակաս: Սիրում եմ միշտ ու անխտիր»:


Շնորհավորողների թվում են եղել նաեւ Սոնա Ռուբենյանը, Անի Օհանյանը, Արսեն Գրիգորյանը, Արմինկան, Աննա Թովմասյանը, Հրաչ Քեշիշյանը, Արտավազդ Ամիրյանն ու էլի շատերը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW