×


Սուրենի եւ Մագայի, Մադոննայի եւ դստեր մալդիվյան արձակուրդները

Ինստագրամում հայտնիները կիսվում են ամառային ճամփորդությունների հետաքրքիր դրվագներով: Դերասաններ Սուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանը հանգստանում են Մալդիվներում: Նրանց սիրառատ լուսանկարների եւ տեսանյութերի հերթական չափաբաժինը հենց այս էկզոտիկ կղզուց է:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Margarita (@magaharutyunian)


Զույգի հարսանիքն ամիսներ առաջ էր՝ ապրիլի 20-ին: Նրանք պսակադրվել են  Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մագան հարցազրույցներից մեկում նշել էր, որ ինքն ու Սուրենն իրենց միությունը պետականորեն գրանցել են դեռ նախորդ տարի. «Մենք զագսով ամուսնացել ենք, բայց հարսանեկան արարողություն չէր եղել երկրում տիրող իրավիճակի պատճառով»։

Օվկիանոսն ու արեւը վայելում է նաեւ ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը: Նա Մալդիվյան կղզիներ է մեկնել իր եւ Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի հետ: Ֆեշն բլոգերը եւս Ինստագրամում կիսվում է այնտեղ անցկացրած յուրահատուկ պահերով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Madonna Harutyunyan (@madonnaharutyunyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW