×


Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը ավարտել են ամուսնալուծության փաստաթղթերի նախապատրաստումը

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ավարտել են ամուսնալուծության փաստաթղթերի նախապատրաստումը, հաղորդում է Daily Mail-ը։ Աղբյուրների համաձայն՝ զույգը փորձում էր փրկել ամուսնությունը, սակայն դերասանուհու 55-ամյակի պատվին խնջույքը, երբ Աֆլեքն իրեն նոր տուն գնեց, վճռորոշ պահ դարձավ։

Հաղորդվում է, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն արդեն ձեւակերպել են այն ամենը, ինչն անհրաժեշտ է ամուսնալուծություն համար: Փաստաթղթերն «արդեն պատրաստ են, բայց դեռ ներկայացված չեն»,- նշում է աղբյուրը։ «Մեկ ամիս առաջ նրանք միասին ամուսնալուծության փաստաթղթեր էին նախապատրաստել, սակայն  հարմար պահի են սպասում դրանք ներկայացնելու համար։ Այդ ժամանակ նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան եւ կպատմեն, թե որքան են սիրում միմյանց եւ ինչպես էին պայքարում իրենց սիրո համար, սակայն չկարողացան հաջողության հասնել»:


Ջենիֆերի ծննդյան օրը, երբ Բեն Աֆլեքը Լոս Անջելեսի Pacific Palisades-ում նոր տուն էր գնել 20 միլիոն դոլարով, երգչուհին ավարտեց Նյու Յորքում 23 միլիոն դոլար արժողությամբ իր չորս սենյականոց պենթհաուսի վաճառքը:

Ավելի վաղ զույգը վաճառքի էր հանել իրենց ընդհանուր տունը, որը գնել էին հարսանիքից հետո։ Զույգին արդեն մի քանի ամիս է, ինչ միասին չեն տեսել, ինչի ֆոնին ամուսինները մշտապես բախվում են բաժանման մասին խոսակցությունների։


Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը նշանվել էին 2002 թվականին, ապա դադարեցրել հարաբերությունները։ 2022 թվականին նրանք վերամիավորվեցին՝ հարսանիքից մեկ տարի առաջ վերականգնելով իրենց հարաբերությունները։ Վերջերս համացանցում ակտիվորեն քննարկվում են դերասանների միջեւ ամուսնական խնդիրների մասին լուրերը, իսկ Բեն Աֆլեքին մի քանի անգամ նկատել են առանց ամուսնական մատանու։ Բացի այդ, դերասանը Լոպեսի Եվրոպայում գտնվելու ժամանակ տնից հանել էր իր իրերը։ Երգչուհու երկրպագուները նկատել են, որ հարաբերությունների հետ կապված խնդիրների ֆոնին Ջենիֆերը զգալիորեն նիհարել է, իսկ Բենը նորից սկսել է խմել։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW