Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 14-15) Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայտարարել է գեղանկարչական աշխատանքների մրցույթ «Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով, որին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:
Մրցույթի թեմաների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ ուղղորդելու մասնակիցներին հայկական կամ եվրոպական ճարտարապետական կոթողները պատկերելու ընտրության հարցում:
Գեղանկարները պետք է ներկայացնել տուն-թանգարան մինչև օգոստոսի 29-ը:
Աշխատանքները կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, և ընտրված լավագույնները կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսում:
Առաջին տեղը զբաղեցնողը կստանա դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը` հատուկ մրցանակ և պատվոգրեր: Մրցույթի մյուս մասնակիցները կստանան շնորհակալագրեր:
Մասնակիցների համար մրցույթի ավարտին կկազմակերպվի թանգարանի կողմից նկարահանված «Վարպետը» անիմացիոն ֆիլմի դիտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: