×


Բրեդ Փիթ. Երբ կյանքում ամեն ինչ բարդանում է, հաճախակի եմ զանգում Ջորջին

Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին հատուկ GQ-ի համար ուղեւորվել են Ֆրանսիայի հարավ, որպեսզի նկարահանվեն ամսագրի հոկտեմբերի շապիկի համար: Նկարահանումները տեղի են ունեցել հայտնի «Միրվալ» գինու այգիներում, որի համար մինչեւ հիմա Փիթի ու Ջոլիի միջեւ դատական քաշքշուքը շարունակվում է:

Կադրերից մեկում մոտ քառորդ դար ընկերություն անող դերասանները ռուսական մոտոցիկլ են վարում, որի վրա «Խաղաղություն» է գրված: Իսկ ահա հարցազրույցում դերասանները խոսել են տարիքի ու մեծանալու մասին, ամփոփել իրենց անցած ուղին ու խոսել ապագայից, ինչպես նաեւ ներկայացրել համատեղ «Գալյերը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերին:


«Գալյեր»-ում նրանք մարմնավորում են երկու մրցակցող միջնորդների, որոնց վարձում են նույն աշխատանքի համար: Այն կատակերգություն ու մարտաֆիլմ է միաժամանակ:

Լուսանկարներում Փիթն ու Քլունին անմիջական են եւ էլեգանտ, չենք թաքցնում, որ մտերիմ ընկերներ են, սիրում են վայելել կյանքն ու միմյանց ընկերակցությունը: Անկեղծ զրույցի ընթացքում 60-ամյա Փիթն ու 63-ամյա Քլունին խոսել են տարբեր լուրջ թեմաներից, բայց դրա հետ մեկտեղ անմիջական եղել ու շատ կատակել:


«Երբ 20 տարեկան էի ու լսում էի՝ որեւէ մեկը մահացել է 63-ում, մտածում էի. «Բայց լավ էլ կյանք է ապրել»: Երբ 60 տարեկան դարձա, կնոջս հետ մի լավ ընթրեցինք: Զրուցում էինք, ու ես ասացի. «Լսիր, ես արդեն 60 տարեկան եմ»: Դրանից 3 տարի է անցել, բայց ֆիզիկապես շարունակում եմ լավ մարզավիճակում լինել: 20 տարի հետո 80 կլինեմ, ու դա լրիվ այլ թիվ է: Այնպես որ, հետագա 20 տարիների ընթացքում պետք է կենտրոնանանք ոչ միայն աշխատանքի, այլեւ կյանքի վրա»,- նշել է Քլունին:

Փիթն էլ ավելացրել է, որ սկսել է ավելի լավ գիտակցել մահկանացու լինելու փաստն ու զգալ կյանքի արագ շրջապտույտը: Երկուսն էլ խոստովանել են, որ սկսել են ավելի քիչ նկարահանվել, քանի որ ցանկանում են ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց սիրելիներին:


«Շատ վաղուց ենք ընկերություն անում, սակայն ժամանակ առ ժամանակ նաեւ ստուգում ենք այդ ընկերությունը: Կյանքը բարդանում է, ու միշտ պետք է համոզվես, որ ամեն ինչ կարգին է»,- նշել է Քլունին:

Իսկ Փիթն ավելացրել. «Ջորջը, հավանաբար, բոլորից լավ է հասկանում, նա տեսնում է շախմատի խաղատախտակն ու հնարավոր բոլոր քայլերը: Երբ կյանքում ամեն ինչ բարդանում է, հաճախակի եմ զանգում Ջորջին: Գիտեմ, որ նա իմ թիկունքին է կանգնած, ես էլ՝ նրա: Ջորջը հասկանում է այն, ինչ ուրիշ ոչ մեկը չի կարող, նույնիսկ այն բաները, որոնց մասին խոսելու կարիք չկա»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW