Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 52-ամյա դերասան Բեն Աֆլեքից ապահարզան ստանալու դիմում է ներկայացրել: People-ը հայտնում է, որ 55-ամյա աստղը դատարան է դիմել օգոստոսի 20-ին. երկու տարի առաջ հենց այս օրն էր զույգը կազմակերպել ավանդական հարսանեկան արարողությունը:
Լոպեսը որպես բաժանման ամսաթիվ նշել է այս տարվա ապրիլի 26-ը: Իսկ հարաբերությունները նրանք օրինականացրել էին Լաս Վեգասում՝ 2022-ի հուլիսի 17-ին:
Նշվում է, որ զույգն ամուսնական պայմանագիր չի կնքել, սակայն անանուն աղբյուրների տեղեկություններով՝ իբրեւ թե բաժանվել են ֆինանսների հետ կապված կոնֆլիկտի պատճառով:
Լոպեսն ու Աֆլեքը նշանված են եղել դեռ 2002 թվականին, սակայն հարսանիքից առաջ չեղարկել են ամուսնությունը: Նրանք հարաբերությունները վերսկսել են 20 տարի անց ու ամուսնացել 2022-ին, բայց այս անգամ էլ ամեն ինչ վատ ավարտ ունեցավ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: