×


«Ազնավուրը Շառլի աչքերով» եզակի ֆիլմը կցուցադրվի Կարապի լճում

Երեւանի Կարապի լճի տարածքում 4 օր կներկայացվեն Շառլ Ազնավուրի դերակատարությամբ ֆիլմերը: Ռետրոսպեկտիվ ցուցադրությունների մեկնարկը կտրվի այսօր՝ «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմով:

Այն ստեղծվել է Ազնավուրի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում նկարահանված նյութերի հիման վրա: Խորապես անձնական ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս զգալ Ազնավուրի կյանքը բեմից դուրս՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած մարդուն:

Բացման արարողությանը ներկա կգտնվեն ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին, եւ ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն։ Նրանք կկիսվեն անձնական պատմություններով:


Հաջորդ օրերին կցուցադրվեն «Կրակեք դաշնակահարի վրա», «Փարիզը օգոստոսին» եւ «Հայր Գորիո» ֆիլմերը: Մուտքն ազատ է։

Արտիստն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ «Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ երեւանյան ռետրոսպեկտիվ ցուցադրություններն իրականացվում են Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում:

Կարդալ ավելին

Quality Sign BW