Սեպտեմբերի 14-ին եւ 15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը եւ ձեռագործ աշխատանքները:
Երկօրյա ցուցահանդես-վաճառքը կանցկացվի ժամը 12։00-ից 19:00-ն, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլեւ տեղում մասնակցել վարպետաց դասերի եւ զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
«Փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջեւ կապի ամրապնդմանը եւ միեւնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը»,- նշված է հաղորդագրությունում:
Միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:


×
1,714






