×


Միլենա Վարդանյանն ամուսնացել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

Դերասանուհի Միլենա Վարդանյանի ընտրյալը Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն է: Նրանք իրենց ամուսնությունը պետականորեն գրանցել են սեպտեմբերի 9-ին, ապա առիթը նշել երեւանյան ժամանցի վայրերից մեկում:


Իր երջանկությամբ եւ լուսանկարներով Վարդանյանը կիսվել է ֆեյսբուքյան անձնական էջում: Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ պսակադրությունը նախատեսել են իրականացնել նոյեմբերին:


Յոթ տարի առաջ Միլենա Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ անհամբերությամբ սպասում է քրոջ՝ դերասանուհի Ելենա Վարդանյանի որդու լույս աշխարհ գալուն, իսկ ինքն ամուսնանալ չի շտապում: Արդեն առաջին դասարանցի Ալեքսանդրը նույնպես մասնակցել է մորաքրոջ կյանքի կարեւոր իրադարձություններից մեկին:


BRAVO.am
Լուսանկարները՝ Միլենա Վարդանյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW