Դերասան Վենսան Կասելը որոշել է բազմազավակ հայր լինել: Նրա 27-ամյա սիրելին՝ մոդել Նարա Բապտիստան, Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով գեղեցիկ կարգավիճակը:
Վենսան Կասելը 3 դուստր ունի. Դեւան ու Լեոնին դերասանուհի Մոնիկա Բելուչիից են, իսկ Ամազոնիան՝ մոդել Թինա Կունակիից:
Կասելի ու Բապտիստայի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ նրանք կիսվել են համատեղ լուսանկարներով: Այս տարվա մայիսին զույգը միասին ներկա է եղել Կաննի կինոփառատոնին, իսկ օգոստոսին մասնակցել են Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:


×
2,010






