×


Բացվել է IDBank-ի «Հին Երեւան» մասնաճյուղը՝ քաղաքի պատմական կենտրոնում եւ բացառիկ նորություններով

Միավորելով ավանդականն ու ժամանակակիցը՝ IDBank-ը Փավստոս Բուզանդ 13 հասցեում ներկայացրել է իր նոր՝ «Հին Երեւան» մասնաճյուղը՝ նախագծված բացառիկ ձեւաչափով։ BRAVO.am-ը ներկա է եղել նորարարական այս նախագծի շնորհանդեսին, լուսանկարել է եռահարկ սրահը, ստեղծված հարմարությունները, ինչպես նաեւ զրուցել հիմնադիրների եւ հեղինակների հետ՝ կարեւոր մանրամասներ պարզելով գործող ծառայությունների ու առավելությունների մասին։


Ընդգծելով տարածքի պատմականությունը

Բուզանդ փողոցի ճարտարապետական պատմությունը սկսվում է 1830-ականներից, եւ հենց այս խաչմերուկին կից էլ 1893 թ․-ի հոկտեմբերի 7-ին բացվել է հայկական առաջին բանկը՝ դարձնելով այն ֆինանսական խաչմերուկ։ Ընտրելով այս ոչ պատահական վայրը՝ IDBank-ը նպատակ ունի պահպանել Երեւանի ինքնությունը՝ միաժամանակ ներդնելով բանկային նոր մշակույթ։ Նույնիսկ մասնաճյուղի պատերին կարելի է գտնել պատմական լուսանկարներ, որոնք ավելի տպավորիչ են դարձնում այս փորձառությունն ու «ֆինանսական խաչմերուկի» մասին պատկերացումները։


Պայմաններն ու մատուցվող ծառայությունները

«Հին Երեւան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները կարող են ստանալ բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ․ առաջին հարկում է գտնվում նաեւ «PAUL» սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։

Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը։ Այստեղ բանկի մասնագետները կմատուցեն մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը կհաստատվի հնարավոր ամենակարճ ժամկետում։


Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաեւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հնարավորություն է տալիս կատարել կանխիկ եւ անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։


Ի դեպ, տարածքում գործում է նաեւ ընդարձակ ավտոկայանատեղի։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ասում է՝ ցանկանում են ընդգծել ոչ միայն բանկի՝ վերջին տարիների կայուն զարգացումն ու դինամիկ աճը, այլեւ իրենց նվիրվածությունը հաճախորդներին, մեր քաղաքին ու ավանդույթներին․ «Մեր նպատակը ոչ թե պարզապես հերթական ֆինանսական հանգույց ստեղծելն էր, այլ եզակի տարածք ապահովելը, որը ներդաշնակ կլինի երեւանյան ոգու հետ: Լինելով թվային բանկինգի առաջատարը Հայաստանում՝ մենք, ըստ էության, շարունակում ենք նաեւ արդեն սիրված հայեցակարգը՝ մեկ վայրում մի շարք ծառայությունների մատուցում։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղից հետո «Հին Երեւանն» արդեն երկրորդ հաջողված փորձն է»։


Ներդրված կոնցեպտը, աշխատանքային ժամերը եւ բացառիկ արշավի մեկնարկը

Խոսելով ստեղծված կոնցեպտի մասին՝ պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանն ընդգծում է՝ ներդրել են առավելագույն ջանքերը, որ ապահովեն հաճախորդային փորձառության ամենաբարձր մակարդակը. «Մենք հավատում ենք, որ պրեմիում բանկինգը շատ ավելին է, քան ֆինանսական ծառայությունները: Այստեղ խոսքը փոխհարաբերությունների, վստահության եւ յուրաքանչյուր հաճախորդի կարիքները բացահայտելու ու բավարարելու մասին է: Այսպիսով շուկայում առանձնանում ենք մեր նորարար մոտեցումներով ու ինքնատիպ դիմագծով»։


«Հին Երեւան» մասնաճյուղի բացման առիթով IDBank-ը հայտարարել է բացառիկ արշավի մեկնարկի մասին․ այս տարվա սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը IDBank-ում նվազագույնը 6 ամիս ժամկետով նոր ներդրվող դոլարային ավանդների համար կգործեն արտոնյալ տոկոսադրույքներ։

•    5 000 դոլար (համարժեք այլ արժույթ) եւ ավելի գումարով, վեց ամիսը գերազանցող ժամկետով ավանդների ներդրման դեպքում տոկոսադրույքը 0,25%-ով  բարձր կլինի տվյալ ավանդատեսակի համար բանկի գործող հրապարակային տոկոսադրույքից։

•    50 000 դոլար (համարժեք այլ արժույթ) եւ ավելի գումարով, վեց ամիսը գերազանցող ժամկետով ավանդների ներդրման դեպքում տոկոսադրույքը 0,5%-ով  բարձր կլինի տվյալ ավանդատեսակի համար բանկի գործող հրապարակային տոկոսադրույքից։

Այնպես որ, հասցրեք ներդնել նոր ավանդ եւ օգտվել էլ ավելի շահավետ պայմաններից՝ ստանալով ավելի մեծ եկամտաբերություն ձեր ներդրման դիմաց։


«Հին Երեւան» մասնաճյուղն աշխատելու է երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ շաբաթական 7 օր։ Այստեղ հաճախորդներին սպասելու են երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 10:15-21:45, կիրակի՝ ժամը 10:15-19:30։ «Հին Երեւան» մասնաճյուղում գործում է նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի։ Սա նույնպես նոր մշակույթ է հայկական բանկային ոլորտում։


Դերասան, երգիչ, հաղորդավար Ներսես Ավետիսյանը IDBank-ի հաճախորդներից է, մեր զրույցում նա առանձնացնում է հենց այս առավելությունը․ «Շատ ուրախ եմ, որ մենք ունենք նոր հնարավորություն՝ բանկային համակարգում ներդրված ժամային փոփոխության՝ հաշվի առնելով այն խիտ աշխատանքային գրաֆիկը, որ գրեթե բոլորս ունենք։ Միշտ խնդիր է լինում հասցնել մինչեւ ժամը 17։00-ն բանկ գնալ, բայց այսուհետ բոլոր օրերին կունենանք մինչեւ ուշ ժամը աշխատող մասնաճյուղով բանկ, որը, վստահ եմ, մեծ առավելություն է գործընկեր այլ բանկերի հետ համեմատությամբ»։


Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում եւ Հրազդանում՝ հնարավորինս հասանելի ու մոտ լինելով հաճախորդներին հանրապետության ողջ տարածքում։

Նորություններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում, Ինստագրամում եւ Ֆեյսբուքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW