Comedy Club-ի փակվելու մասին հայտարարությունը, որը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներում, կատակ էր. ակումբի անդամները որոշել են այդպես ազդարարել իրենց նոր՝ 20-րդ եթերաշրջանի մեկնարկը:
Սեպտեմբերի 20-ի եթերի ժամանակ հումորային շոուի հաղորդավար եւ ստեղծագործական պրոդյուսեր Գարիկ Խառլամովը կրկնել է, որ իսկապես նախագիծը փակվում է, ինչից հետո Պավել Վոլյան ավելացրել է. «Ցտեսություն, հին Comedy Club, եւ բարեւ, նոր՝ 20-րդ եթերաշրջան»: Ռեզիդենտը պատմել է ակումբի ստեղծման պատմությունը:
Comedy Club-ը «ՏՆՏ» հեռուստաալիքի եթերում է 19 տարի, ունեցել է 800-ից ավելի տարբերվող թողարկումներ, 1500 սթենդ-ափներ, 10000 համերգ աշխարհի տարբեր քաղաքներում, արժանացել է 2 «ՏԷՖԻ» մրցանակի: Նախագծի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է:


×
1,767





