Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է իրեն վարորդական իրավունքից զրկելու մասին լուրերը: Նա համոզված է՝ «միջադեպը նախանձ մարդկանց ծրագրած սադրանք է»:
Փաստաթղթերը ստուգելու նպատակով գարնանը ռեժիսորին կանգնեցրել էին մոսկովյան պարեկային ծառայության աշխատակիցները, խնդրել նաեւ ալկոհոլի օգտագործման թեստ հանձնել, եւ սարքը նորմայից բարձր ցուցանիշ էր արձանագրել: Վերջերս տեղի է ունեցել այս գործով դատավարությունը. Անդրեասյանին մեղավոր են ճանաչել եւ մեկուկես տարով զրկել վարելու իրավունքից: Նա նաեւ 30 հազար ռուբլի տուգանք պետք է վճարի:
Ռեժիսորը հավաստիացնում է՝ այդ օրը խմած չի եղել, ոստիկաններին էլ անկեղծորեն ասել է, որ նախորդ օրը մեկ բաժակ գինի է խմել:
«Նրանք անհավանական պաթոսով շոու կազմակերպեցին՝ իբր վտանգավոր մարդու են բռնել: Հենց այնտեղ էլ թեստ հանձնեցի, սակայն պատասխանը չեմ տեսել: Փաստաբանս արդեն 5 ամիս է՝ դատական քաշքշուքների մեջ է: Դատարանի որոշումը բողոքարկելու ենք: Հիանալի հասկանում եմ, որ ինչ-որ մեկն է խնդրել այդ ամենը կազմակերպել: Խնդրում եմ իմ մասին հիմարություններ չգրել ու չմեղադրել մի բանում, ինչը չեմ արել»,- նշել է Անդրեասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: