×


Մադոննա Հարությունյանը Mugler-ի ֆեշն շոուին ներկա է եղել ինքնատիպ կերպարով

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը Փարիզում ներկա է եղել Mugler նորաձեւության տան ցուցադրությանը: Նա միջոցառման համար ընտրել է հայ դիզայներների հեղինակած զգեստ ու բարձրակրունկներ: Իր կերպարն առավել արտահայտիչ է դարձրել կարճ կտրվածքով կեղծամով:


«Այնքան ոգեւորված էի Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկա լինել Mugler-ի ցուցադրությանն ու արտահայտել սերս հայ դիզայներների նկատմամբ: Ոճաբանն AVAGUE-ն է, թիկնոցը ստեղծել է Նարեկ Ջհանգիրյանը, կորսետը Skimlyam-ից է, կոշիկները՝ Հայկ Անանյան ապրանքանիշի»,- գրել է Հարությունյանը:


Mugler-ի 50-ամյակի առիթով բրենդը վերադարձել է Փարիզի նորաձեւության շաբաթ եւ ամփոփել 2022 թվականին կյանքից հեռացած ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի ստեղծած ժառանգությունը:

Կարդալ ավելին

Quality Sign BW