×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


•    Սիրուշո՝ 71 հիշատակում,

•    Նազենի Հովհաննիսյան ՝ 41 հիշատակում,

•    Խորեն Լեւոնյան՝ 37 հիշատակում:

Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Սեպտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը կրկին Սիրուշոն է: Երեւանում նա մասնակցել է երաժշտական փառատոնի, հետո խոստովանել, որ ելույթից առաջ բարձր ջերմություն է ունեցել, սակայն իր մեջ ուժ է գտել եւ բարձրացել բեմ: «Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբի արդյունք էին, որից դեռ չեմ վերականգնվել»,- օրեր անց նշել էր երգչուհին։

Սեպտեմբերի 28-ին Սիրուշոն ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ հետ Մայր Աթոռում մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին Արցախի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գրառում է կատարել. «Հիշելն ընտրության հարց է ու որոշում: Արցախ հայրենիքը մոռանալ՝ նշանակում է ուրանալ ինքդ քեզ, ուրանալ ազգդ, ծագումդ, ապրածդ, ձեռքբերումներդ ու կորուստդ: Հավատքդ ուրանալ: Կորուստը ո՞նց չնկատելու տաս: Մարդը մահին «դիմանում» է, ցավին՝ ոչ: Ես ուզում եմ, որ մեր ցավը մեզ բուժող դառնա... Մոռացության լաբիրինթոսից դուրս է պետք գալ, ցավի կծիկը վերցրած դուրս գալ ու սկսել նորից հյուսել ամբողջական երկրի կյանքի պատմությունը»։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)



Խորեն Լեւոնյանը երրորդ հորիզոնականում է: Օգոստոսի վերջին լրատվամիջոցները հայտնեցին, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմում նրան մարմնավորելու է Լեւոնյանը: Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Սեպտեմբերին արդեն քննարկվում էր նաեւ նրա մասնակցությունը մեկ այլ՝ «Մեդալ հակառակ կողմը» ֆիլմում, որում դերասանը հանդես է գալիս ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի կերպարում:

Սեպտեմբերի 16-ին լրացել է Խորեն Լեւոնյանի 41-ամյակը: Այդ կապակցությամբ Խորեն Լեւոնյանի ընկերներից դերասան Իշխան Ղարիբյանը պատմել է իրենց ծանոթության, ընկերության եւ միասին ստեղծագործելու մասին. «Հաճախ կարծիք են հայտնում, որ Խորենը գոռոզ է: Խորոն գոռոզ չէ, նա ուղղակի բոյով է: Իմ կարծիքով՝ Խորենը բացարձակ մեծամիտ չէ, եթե անգամ այդպես լիներ, ինքն իրավունք ուներ: Խորենի ծնկից մի քիչ ներքեւ տաղանդ ունեցողներն իրենց շատ ավելի գոռոզ են պահում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW