×


Ջասթին Բիբերը, հավանական է, կպատմի Փի Դիդդիի մասին ճշմարտությունը

Երգիչ Ջասթին Բիբերը չի ցանկանում հիշել ռեփեր Փի Դիդդիի հետ «ընկերության» տարիները, բայց պատրաստ է այդ մասին խոսել, եթե դրանով կկարողանա օգնել այլ մարդկանց: Այս մասին են գրում ամերիկյան լրատվամիջոցները՝ թեժ պահելով վերջին շրջանի ամենասկանդալային թեման:

Համացանցում լայնորեն քննարկվում է, որ պատանեկան տարիքում Բիբերը սեռական բռնության է ենթարկվել ռեփեր-պրոդյուսերի կողմից, որի հետ շատ ժամանակ է անցկացրել: Այդ ամենը անդրադարձել է նրա հոգեկան առողջության վրա, հետագայում երկար ժամանակ բուժվել է դեպրեսիայից, կախվածություններից ու այլ խնդիրներից:


Փի Դիդդին, ինչպես հայտնի է, նախորդ ամիս ձերբակալել են Նյու Յորքում, որտեղի կալանավայրերից մեկում էլ սպասում է դատավարությանը: Նրան վերագրվող մեղադրանքները շատ են՝ մարդկանց թրաֆիքինգ, սեռական բռնություն, թմրանյութերի եւ զենքի վաճառք, սպանություններ եւ սարսափելի այլ հանցանքներ: Սակայն դեռ պարզ չէ՝ հանցագործություններից որոնք կապացուցվեն, շրջանառվող վարկածներից որոնք են համապատասխանում իրականությանը, եւ թե որոնք կդասվեն դավադրության տեսությունների շարքին:  

«Փի Դիդդին Բիբերի կյանքն իսկական դժոխքի էր վերածել: Հիմա նա կենտրոնացած է կնոջ ու մեկ ամսական որդու վրա, բայց պատրաստ է հանուն մյուսների բարձրաձայնել տեղի ունեցածի մասն: Ցանկանում է կոտրել արատավոր շրջանակը: Ամենաքիչը ցանկանում է այդ ամենը նորից վերհիշել, բայց սկսել է ընկերների հետ խոսել տեղի ունեցածի մասին»,- գրում է In Touch Weekly-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

The Mirror պարբերականն էլ նշում է, որ Փի Դիդդիի ձերբակալությունից հետո համացանցում նորից ակտիվորեն տարածվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 2014 թվականի դրվագներից մեկը, որում Քլոե Քարդաշյանն ասում է, թե Ջասթինին տեսել է ռեփերի կազմակերպած փակ երեկույթներից մեկի ժամանակ, որի այցելուներից շատերը մերկ էին:


Կարիերայի վաղ շրջանում՝ 2009 թվականին, երբ 15-ամյա Բիբերն առաջին քայլերն էր կատարում շոու բիզնեսում, նրա հովանավորյալը Փի Դիդդին էր: Ուսումնասիրելով արխիվային լուսանկարները, որոնցում Բիբերը Փի Դիդդիի կողքին է, մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել Բիբերի մարմնի լեզվին ու նկատել են, որ «լարված ու անհանգիստ է զգում իրեն»:

Փի Դիդդիի ձերբակալությունն իսկական սենսացիա ու իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում: Նրա հայտնի սկանդալային երեկույթներին մասնակցել են Ջենիֆեր Լոպեսը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Սառա Ջեսիկա Փարքերը, Էշթոն Քաթչերն ու ուրիշներ: Կասկածյալների թվում են հայտնվել նաեւ ռեփերի ընկերներ Ջեյ Զին ու Բեյոնսեն: Վարկած կա, որ Փի Դիդդիի աջակցությամբ Բեյոնսեն իր ճանապարհից հեռացրել է հավանական մրցակիցներին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW