Երեւանյան հանդիսատեսին սպասվում է ջազային անմոռանալի երեկո. հոկտեմբերի 14-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Ռեյ Բրաուն կրտսերը՝ ջազի լեգենդ Էլլա Ֆիցջերալդի եւ Ռեյ Բրաունի որդեգիրը:
Ռեյ Բրաուն կրտսերը ծնվել է Նյու Յորքում, մայրը Ֆիցջերալդի խորթ քույրն է: Ռոյ Էլդրիջին համարում է երաժշտության առաջին ուսուցիչը: Ռեյի եւ Էլլայի տուն հաճախ էին այցելում Նաթ Քինգ Քոլը, Լուի Արմսթրոնգը եւ Ֆրենկ Սինատրան՝ նպաստելով տղայի երաժշտական ճաշակի ձեւավորմանը:
80-ականներից Ռեյը հանդես է գալիս հյուրախաղերով՝ նվաճելով ունկնդիրների սրտերն ամբողջ աշխարհում:
2008 թվականին նա ներկայացրել է «Friends and Family» զուգերգերի ալբոմը, որում ներկայացված են կատարումներ Ջեյն Մոնհեյթի, Մելբա Մուրի, Ջեյմս Մուդիի, Դիոն Ուորվիքի եւ ուրիշների հետ: Ալբոմը ներառում է նաեւ ձայնագրություն Էլլա Ֆիցջերալդի եւ Ռեյ Բրաունի հետ։ Առաջիկայում նոր ձայնասկավառակ կթողարկի:


×
1,827






