Տաթեւիկ Ադումյանը եւ համընթաց թարգմանիչ Խաչատուր Ադումյանը մեկ տասնամյակից մի փոքր ավելի տեւած համատեղ կյանքից հետո բաժանվել են: Այս թեման ակտիվորեն քննարկվում է այն բանից հետո, երբ դերասանուհին տեսանյութ հրապարակեց եղբոր հարսանիքից:
Օրեր առաջ տեղի ունեցած արարողության ժամանակ նորապսակները, պարզվում է, հուզել են նրան՝ նվիրելով հարսի ծաղկեփունջը, որից հետո էլ հանդիսավարը նշել է. «Որ ասում էի՝ հաջորդը քեզ համար ենք հավաքվելու ու քեֆ անենք, չէիր հավատում: Տարոսը քեզ»:
Դերասանուհին ամուսնալուծության մասին լուրը չի ցանկանում մեկնաբանել, փոխարենն անձնական կյանքում բարդ իրավիճակի մասին հուշում է «Ինստագրամ»-ի իր էջի «Սթորի» բաժնում արված էմոցիոնալ բազմաթիվ հրապարակումներով:
«Տեսնես՝ երբ եմ կարողանալու հաղթահարել այս ցավը»,- գրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: