×


Ծնվել է Արամ Մելիքյանի որդին

Հաղորդավար, պրոդյուսեր Արամ Մելիքյանն ուրախալի լուր է հայտնել. երեկ լույս աշխարհ է եկել իրենց չորրորդ երեխան, որին Տիգրան են անվանել:

Մելիքյաններն Ինստագրամի ընտանեկան էջում տեսանյութ են հրապարակել եւ ցույց տվել՝ ինչպես է անցել փոքրիկի ծնունդը. «Պապան անասելի հույզեր է ապրել, այնքան ուրախ ենք, անբացատրելի է: Մեր Տիգրան, մեր ուրախություն»:

View this post on Instagram

A post shared by Hifamily (@meliqyans_family)

Արամ Մելիքյանն էլ իր հերթին նշել է, որ ապրումներն ու զգացածն անբացատրելի են. «Տիրոջ մեծ նվերը մեզ` Տիգրանը»,- գրել է նա:


Իսկ ավելի վաղ՝ Տիգրանի ծննդից օրեր առաջ, Արամ եւ Լիլիթ Մելիքյաններն իրենց ավագ զավակների՝ Ստելլայի, Էլիզայի եւ Անրիի հետ մասնակցել էին հատուկ լուսանկարահանման եւ ֆոտոշարքը տարածել «Մեր ճուտիկի սպասումով» գրությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW