«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչու «Միսս տիեզերք Հայաստան» Իրինա Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում կայանալիք շոուին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզել են՝ չեն պահպանվել մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները, այն է՝ մասնակիցը պետք է ունենա իր ներկայացրած երկրի անձնագիր.
«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ Զախարովան չի ծնվել Հայաստանում, կյանքի մեծ մասն այնտեղ չի բնակվել եւ երկքաղաքացիություն չունի: Հետեւաբար, իրավունք չունի մասնակցել Մեխիկոյում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլին»:
«Միսս տիեզերք»-ի որոշմամբ՝ մրցույթում նրան կկարողանա փոխարինել «Միսս տիեզերք Հայաստան»-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից որեւէ մեկը:
Օրեր առաջ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի կազմակերպիչները հայտնել էին, որ Զախարովան մասնակցությունից հրաժարվել է ընտանեկան խնդիրների պատճառով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: