Նոյեմբերի 16-ին Մեխիկոյում կայանալիք «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում «Միսս տիեզերք Հայաստան» Իրինա Զախարովայի փոխարեն հանդես կգա Էմմա Ավանեսյանը, տեղեկանում ենք «Միսս տիեզերք Հայաստան» ինստագրամյան էջից:
Էմմա Ավանեսյանը 32 տարեկան է, հասակը 1,70 սմ է: Մոդելը հպարտ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթում: Նրա կարգախոսն է՝ ոչ մի արդարացում, միայն առաջ. «Այն օգնել է ինձ հաղթահարել խոչընդոտներն ու հասնել նոր բարձունքների: Դրա շնորհիվ կարողացել եմ դառնալ մոդելային գործակալության հիմնադիր, երգչուհի եւ մոդելինգի ուսուցիչ: Կարող ենք իրար ոգեշնչել ու դրական փոփոխություններ կատարել»:
Ավանեսյանը երրորդ վիցե-միսս է դարձել «Միսս տիեզերք Հայաստան 2024» մրցույթում եւ փոխարինում է հաղթող Իրինա Զախարովային։ «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն օրեր առաջ հայտնել էին՝ Զախարովան չի կարող ներկայացնել մեր երկիրը. «Հետաքննությունը հաստատել է, որ Զախարովան չի ծնվել Հայաստանում, կյանքի մեծ մասն այնտեղ չի բնակվել եւ երկքաղաքացիություն չունի: Հետեւաբար, իրավունք չունի մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: