×


Քիմ Քարդաշյանը Հելոունի համար ալբինոս ալիգատոր է դարձել

Քիմ Քարդաշյանը անսովոր ու տարբերվող հելոուինյան կերպար է ընտրել՝ ներկայանալով որպես ալբինոս ալիգատոր: Իրականին մոտ տեսքի համար Քարդաշյանը մարմինը ծածկել է արհեստական մաշկով: Կերպարի հեղինակն Ալեքսիս Սթոունն է:  




Նկարիչը խոստովանել է, որ աշխատանքը 2 շաբաթ է տեւել, սակայն արդյունքն արդարացրել է գործադրած բոլոր ջանքերը: Նա սողունի տեսքը վերականգնելու համար գլխի եւ կրծքավանդակի վրա հատուկ հյուսվածք է կիրառել, ինչպես նաեւ ակվագրիմ արել ու ճանկեր ամրացրել:

Հետեւորդները գովել են Քարդաշյանին համարձակության համար ու այս տարվա կերպարներից լավագույնը նրանը համարել:

Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, եւ ամուսինը՝ երաժիշտ Թրեւիս Բարքերը ընտրել են «Ադամսների ընտանիքը» ֆիլմի ծնողների կերպարները:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian Barker (@kourtneykardash)

Կարդալ ավելին

Quality Sign BW