×


Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին եւ համայնքին» մրցանակին

«Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին եւ համայնքին» մրցանակին։

Fastex-ն այս տարի հովանավորել է մշակութային կարեւոր մի շարք նախագծեր, մասնավորապես՝ Fastex-ի AKNEYE նախագիծն աջակցել է Փարիզում Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսին, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարին եւ բիենալեի շրջանակում Սարյանի ցուցադրության 100-ամյակին նվիրված միջոցառման կայացմանը։ Իրականացվել են նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ միջոցառումներ։

Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

«Դեռ 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին միջազգային մի շարք փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր սոցիալական եւ կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարեւոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը։



Կարդալ ավելին

Quality Sign BW