Սելենա Գոմեսը պատասխանել է իր կազմվածքին վերաբերվող հերթական քննադատություններին եւ խոստովանել, որ աղիքային հիվանդություն ունի: Այդ մասին նա պատմել է TikTok-ում, ապա ջնջել տեսանյութը:
«Ինձ համար կարեւոր չէ, որ նիհար լինեմ: Իմ մարմինն այդպիսին չէ, ու վերջ: Ես զոհ չեմ, պարզապես մարդ եմ, որը բարակ աղիքի բակտերիալ գերաճի համախտանիշ (դիսբակտերիոզ) ունի, եւ այն սրվում է»,- գրել է նա:
Գոմեսի խոսքով՝ հիմնական ախտանիշներից են փքվածությունը, ստամոքսի ցավը եւ մարսողության խանգարումը:
Խոսակցությունների նոր ալիքը բարձրացել է իր մասնակցությամբ «Էմիլիա Պերես» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայից հետո, որին սեւ զգեստով է ներկայացել ու լուսանկարվելիս փորձել է ձեռքով փակել փորը:
Իսկ երբ ավելի վաղ ֆիլմը ներկայացրել էր Նյու Յորքում, երկրպագուները նշել էին, որ Գոմեսը զգալիորեն նիհարել է: Երգչուհի-դերասանուհին խոստովանել է՝ սովորաբար, ծանր է տանում իր կազմվածքին ու արտաքինին վերաբերվող քննադատությունները:


×
2,882





