«Միսս տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը շարունակում է հետեւորդների հետ կիսվել իր կյանքի հիշարժան օրերից մեկի լուսանկարներով: Մոդելի ընտրյալը Նշան Ֆահրադյանն է: Զույգը նշանադրվել է:
«Սիրո մասին գրված գրքերը սիրել չեն սովորեցնում: Երջանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել»,- գրել է նա:
Մոնիկա Գրիգորյանը Վանաձորից է, դեկտեմբերին կդառնա 25 տարեկան:
Երկու տարի առաջ BRAVO.am-ի հետ զրույցում մոդելը նշել էր, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա ամուսնուն. «Նա պետք է լինի կնամեծար, հումորով, առատաձեռն եւ շատ ու շատ դրական հատկանիշներով օժտված: Չեմ պատկերացնում, որ նա ինձ ընտրության առաջ կկանգնեցնի՝ կա՛մ ընտանիք, կա՛մ մոդելինգ: Ամեն դեպքում, ինձ համար ընտանիքն ամենակարեւորն է»:


×
5,121





