×


Դե Նիրոյից մինչեւ Սթիվի Ուանդեր. ԴիԿապրիոն 50-ամյակը նշել է աստղային կազմով

Լեոնարդո ԴիԿապրիոն երեկ դարձել է 50 տարեկան ու այդ առիթով երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսում՝ հրավիրելով բարեկամներին, մտերիմ ընկերներին եւ գործընկերներին:

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել հյուրերից մի քանիսին, երբ վերջիններս ժամանել են փակ միջոցառման անցկացման վայր: Նրանց թվում են եղել Բրեդ Փիթն ու ընկերուհին՝ Ինես դե Ռամոնը, Ռոբերտ Դե Նիրոն, Քարա Դելեւինը, Փերիս Հիլթոնը, Քեթի Փերրին եւ Օրլանդո Բլումը, Ջեյմի Փոքսը, Մարկ Ռուֆալոն, Էդվարթ Նորթոնը, Սառա Սամպայոն եւ ուրիշներ:


Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ժամանել է կնոջ՝ Քեյթ Քեփշոուի հետ, դերասանի ծնողները, որոնք վաղուց ամուսնալուծված են, ներկա են եղել իրենց սիրելիների հետ: Միջոցառումը չէր կարող անցնել առանց «Տիտանիկ»-ում ԴիԿապրիոյի խաղընկեր, իսկ հետագայում մտերիմ ընկեր դարձած Քեյթ Ուինսլեթի:


Ներկաները պատմել են, որ երեկոյի աստղն է եղել 74-ամյա Սթիվի Ուանդերը, որը կատարել է «Ծնունդդ շնորհավոր» երգը, իսկ ԴիԿապրիոյի սիրելի Վիտորիա Չերետին եւ մտերիմ ընկեր Թոբի Մագուայերը ձայնակցել են նրան:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW