Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել է «Քոչար 360°» ինստալացիա–պերֆորմանսը: Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում ստեղծված նախագիծը ներկաներին պարի, կենդանի երաժշտության եւ վիդեո պրոեկցիայի միաձուլմամբ ընկղմել է Երվանդ Քոչարի երեւակայության ու ստեղծագործությունների յուրահատուկ աշխարհ:
«Քոչար 360°»-ի ամենաառանձնացող կողմերից մեկն այն է, որ անիմացիան ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ նեյրոցանցը ծանոթացել է Քոչարի աշխատանքներին ու առաջարկել պրոյեկցիաների սեփական տարբերակները:
Գաղափարի եւ դրամատուրգիական կոնցեպտի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, պարուսույցը՝ Մուրադ Մերզուկին: Նախագիծը Մերզուկիի եւ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Ինստալացիայի հեղինակն Աշոտ Մարաբյանն է, երաժշտական մասի պատասխանատուն Հող Արթունն է, հագուստների ձեւավորումն արել են Էդգար Մանուկյանը եւ Կարեն Դոլուխանյանը:
Միջոցառման պարային հատվածն ապահովել են Շառլոտ Գարբանը, Ալիզե Բրյուլը եւ Աննա Քալաշյանը: Ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին է Քալաշյանին ընտրել երեւանյան ինստալացիա-պերֆորմանսի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: