×


Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանը նշել են իրենց ծոռնիկի 5 ամսականը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ, Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանն արդեն 5 ամիս է՝ վայելում են ծոռնիկ ունենալու երջանկությունը:

Նրանց թոռը՝ Jielmya զարդերի ապրանքանիշի հիմնադիր Անժելա Հեքիմյանը, հունիսին որդի է ունեցել, որին անվանել են Հարություն: Դերասանների թոռը Ինստագրամում տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես են նշում փոքրիկի 5 ամսականն ու միասին փչում տորթի մոմերը:


«Բարի 5-ամսյակ, իմ սիրտ»,- գրել է նա:

Ավելի վաղ էլ երիտասարդ մայրիկը մեկ այլ տեսանյութով էր կիսվել, որում տատիկի ու պապիկի հետ սիրում են փոքրիկին:


Ամիսներ առաջ Ալլա Վարդանյանը ծոռնիկի ծննդի մասին հետեւյալն էր ասել BRAVO.am-ին. «Անչափ ուրախ ենք: Փոքրիկի ծնունդը մեզ համար ապրելու իմաստ է, կյանքի շարունակություն։ Այնքան հուզված եւ ուրախ ենք, որ չենք էլ կարողանում այդ ամենն արտահայտել»:

Կարդալ ավելին

Quality Sign BW