Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։
Համերգային ծրագրում ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ կհնչեն մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։
Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։ Նախագծի պրոդյուսերն է ճանաչված Ժիլ Մարսալան՝ հայտնի իր երաժշտաթատերական նախագծերով, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին։
Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ Սա «4090» բարեգործական հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։
«Այս գեղեցիկ համերգը հրաշալի հնարավորություն է նաև ընկերությունների համար, քանզի մասնակցությունը կարող է դառնալ լավագույն նվերն իրենց աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար՝ միաժամանակ արտահայտելով ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը կրթության և մեր հերոսների հանդեպ»,- նշում են կազմակերպիչները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: