×


Փոքրիկ գաղտնիք, ու ամեն ինչ գլխիվայր կշրջվի․ ինչպես է անցել «oké. Ամանորյա գաղտնիք» ֆիլմի պրեմիերան

Պատմություն, որը տանում է հանդիսատեսին դեպի կախարդական ու զարմանալի իրականություն, որտեղ յուրաքանչյուր հերոս իր սրտում մի փոքր գաղտնիք ունի. «ԿինոՄոսկվա»-ում երեկ «oké. Ամանորյա գաղտնիք» ֆիլմի պրեմիերան էր: Կարմիր գորգի շուրջ անհամբեր սպասում էին «oké» սերիալի երկրպագուները՝ դիմավորելու իրենց սիրելի դերասաններին։

Նախագիծը կյանքի կոչելու համար ամիսներ շարունակ աշխատել է մեծ նվիրումով, իսկ գաղափարը ոտքի վրա է ծնվել, այս մասին պատմեց Սոնա Եսայանը: Դիմել են սցենարիստ Անի Մաղաքյանին, ով իր վաղուց փայփայած սցենարներից մեկն էլ հանձնել է ստեղծագործական թիմին: Դե, իսկ հումորային հատվածներն ապահովել է Գրիգ Գեւորգյանը: Սերիալի եւ ֆիլմի միջոցով փորձել են պատմել պարի, պարողների ու նրանց կարեւորության մասին։


«Հաճախ թվում է, թե պարողների աշխատանքն այնքան կարեւոր չէ, սակայն իրականում այն մեծ ֆիզիկական եւ մտավոր աշխատանք է։ Եվ կարծում եմ՝ ինչպես մեր երգիչ-երգչուհիներին ենք ճանաչում անուն-ազգանունով, այնպես էլ պարողները պետք է ճանաչվեն, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը, նրանց աշխատանքը ստանա իր արժանի գնահատանքը»,- նշել է Սոնա Եսայանը:


Դժվարություններ եղել են՝ ցուրտն էր ու սեղմ ժամանակը, պետք էր գեղեցիկ լինել, իսկ գեղեցիկ լինելու համար մի քիչ մրսել կարելի է։ Ֆիլմը ցանկալի ժամկետում հասցնելու համար օրուգիշեր նկարահանման հրապարակում են եղել։


«Սերիալի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ երբ կա ամուր ընկերություն, ցանկացած քաոսային իրավիճակից ելքը հեշտ է։ Նկարահանման հրապարակում ծիծաղ, ջերմություն ու հրաշալի մթնոլորտ է եղել»,- կիսվել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը. «Հուսով եմ՝ հանդիսատեսն, անկախ տարիքից, կզգա այդ հրաշքն ու կգնահատի աշխատանքը, որը բոլորին ուրախություն կպարգեւի»։


Ֆիլմի ամենակրտսեր դերակատարն Ալեն Եսայանն է: Մայրը՝ Անուշ Եսայանն ասաց, որ առաջին անգամ մեծ էկրանին պիտի տեսնի որդուն, չնայած՝ բեմում տեսնելով մի քիչ կոփվել է եւ շատ չի հուզվում. «Երազում եմ, որ տղաս դառնա մեծ արտիստ, շարունակաբար կրթվի ու վարպետանա իր արվեստում»:

Ֆիլմում բոլորն իրենց առանձնահատուկ երանգն ունեն, իսկ հրաշքներ անպայման լինում են։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW