×


Huawei-ն աշխարհում առաջինն է կրելի սարքերի վաճառքների ծավալով

IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ 2024 թվականի առաջին երեք եռամսյակի ընթացքում կրելի սարքերի վաճառքների ծավալով Huawei-ը միջազգային շուկայում զբաղեցրել է առաջին տեղը:

Վարկանիշային բարձր ցուցանիշը վերահաստատում է ընկերության դիրքը՝ որպես ոլորտի առաջատարի, որ, համադրելով էլեգանտ դիզայնն ու լայն ֆունկցիոնալությունը, մշտապես ներկայանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքներով, օրինակ՝ առողջության մոնիտորինգին եւ սպորտին ծառայող լուծումներով: Այս փաստը եւս մեկ անգամ ցույց է տալիս Huawei-ի հանձնառությունը՝ նպաստելու նորարարություններին եւ կրելի սարքերի ոլորտի շարունակական զարգացմանը:

2024 թվականի առաջին երեք եռամսյակում կրելի սարքեր արտադրող թոփ 5 ընկերություններն` ըստ վաճառքների ծավալի, շուկայի մասնաբաժնի ու տարեկան աճի (վաճառքների քանակը հաշվարկվում է միլիոններով)

Աղբյուր՝ Կրելի սարքերի համաշխարհային վաճառքների վերաբերյալ IDC հաշվետվություն (2024-ի 3-րդ եռամսյակ)


Huawei՝ կրելի սարքերի շուկայի գլխավոր խաղացողն աշխարհում

IDC-ի հաշվետվությունում նաեւ նշվում է, որ, չնայած 2024-ին աշխարհի տարբեր ընկերություններ ունեցել են խելացի ժամացույցների եւ թեւնոցների վաճառքների անկում, չինական արտադրողների տարեկան վաճառքների աճը կազմել է 20,1%։


Այդ ընկերությունների շարքում առանձնանում է Huawei-ը գլոբալ վաճառքների տպավորիչ աճով՝ 44,3%: Սա ընկերությունը դարձնում է առաջինը ե՛ւ գլոբալ, ե՛ւ տեղական շուկաներում, առաջինում՝ 16,9%, երկրորդում՝ 35,7% մասնաբաժիններով:


Ընկերության արտառոց հաջողությունը վկայում է շուկայում նրա վստահելի դիրքի եւ գործունեության երկար տարիների ընթացքում կուտակած մեծ փորձի մասին:

2024-ին թողարկված լավագույն կրելի սարքերը

Այս տարի Huawei-ը զգալիորեն ընդլայնել է իր արտադրանքների շարքը՝ ներկայացնելով այնպիսի եզակի սարքեր, ինչպիսիք են HUAWEI WATCH FIT 3-ը, HUAWEI WATCH GT 5-ը եւ HUAWEI WATCH D2-ը:


HUAWEI WATCH D2-ն ապահովում է արյան ճնշման մոնիտորինգի 24-ժամյա հնարավորություն (ABPM - Ambulatory Blood Pressure Monitoring), ընդ որում՝ բժշկական մակարդակով, իսկ HUAWEI WATCH FIT 3-ը դիրքավորված է որպես առողջության մոնիտորինգի համապարփակ գործիք` օժտված այնպիսի օգտակար ֆունկցիաներով, ինչպիսիք են սննդի կալորիաներին հետեւելու եւ վերլուծելու հնարավորությունները:


HUAWEI WATCH GT 5-ը, որ միավորում է HUAWEI TruSense-ի նոր համակարգը եւ սպորտային նորագույն հնարավորությունները, գրավել է բազմաթիվ օգտագործողներին ամբողջ աշխարհում եւ ստացել բարձր գնահատականներ այնպիսի առաջատար պարբերականներից, ինչպիսիք են WAREABLE-ը եւ ANDROID AUTHORITY-ն:

Huawei սարքերը նախանշում կրելի սարքերի ապագան եւ սահմանում են ոլորտի նոր չափանիշներ:

Շնորհիվ ընկերության առաջարկած նորարարական լուծումների՝ այժմ աշխարհի ցանկացած կետում օգտագործողների համար հասանելի են առողջության ցուցանիշներին հետեւելու վերջին հնարավորությունները, որոնք բոլորովին նոր մակարդակի են հասցնում մարդկային կյանքի որակը:


Բրենդի ամրապնդումը գովազդային նոր գործիքների միջոցով

Huawei-ը կարողացել է շահել սպառողների վստահությունը Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում։ Բրենդի դիրքերի ամրապնդումը հնարավոր է դարձել տեղական շուկաների առանձնահատկություններին արագ հարմարվելու եւ մարքեթինգային բազմակողմանի ստրատեգիաներ կիրառելու շնորհիվ։

Օրինակ, խելամիտ որոշում էր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մո Ֆարային եւ հայտնի ֆիթնես-ինֆլյուենսեր Պամելա Ռայֆին որպես HUAWEI սարքերի ամբասադորներ ընտրելը։ Նրանք նաեւ որպես գլխավոր հաղորդավարներ հանդես են եկել նոր սարքերի ցուցադրությունների ժամանակ Դուբայում, Բարսելոնայում եւ Բրազիլիայում։ Այսպես Huawei-ը ամրապնդել է կապը սպառողների հետ եւ նպաստել իր սարքերի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:

«Վառեք ակտիվության օղակները» եւ «Տեխնոլոգիաներ խնամքի համար» միջոցառումները նույնպես ամրապնդել են Huawei կրելի սարքերի դիրքերը՝ որպես անձնական օգնականներ, որոնք ապահովում են օպտիմալ ֆիզիկական վիճակի պահպանմանը նպաստող բազմաթիվ ֆունկցիաներ:

Այս քայլերն ու որոշումները, որոնք վերահաստատում են Huawei-ի՝ որպես կրելի սարքերի արտադրության առաջատարի դիրքը եւ օգնում են գրավել օգտատերերի ուշադրությունը, վկայում են ընկերության անսասան հանձնառությունը՝ խթանելու տեխնոլոգիական նորարարությունը եւ օգտագործողներին առաջարկելու բացառիկ որակով գաջեթներ ու սարքեր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW