×


«Լիարժեք երջանիկ եմ ու շատ խաղաղ ինքս ինձ հետ». Նելլի Պողոսյանը նշում է 39-ամյակը

Երգչուհի, հաղորդավար Նելլի Պողոսյանն այսօր դարձել է 39 տարեկան: Այդ առիթով նա կիսվել է տոնական ֆոտոշարքով ու իր մտքերով:

«Դարձա 39 տարեկան եւ սկսեցի մտածել, թե ինչ եմ արել այս տարիների ընթացքում։ Իմ կյանքի ընթացքում բավական ձեռքբերումներ ունեմ թե՛ կարիերայի, թե՛ ընտանիքի, թե՛ աշխատանքի ասպարեզում։ Բայց այսօր ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել։ Աստված ինձ սովորեցրեց սիրել առանց նախապայմանի, ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին որ կան, ապրել ուրիշի հոգսով ու ցավալ ուրիշի ցավով, ապրել օգտակար լինելու համար։ Սովորեցրեց լինել մամա, ինչն ինձ ամենաշատն է դուր գալիս, կարողանալ համբերել ու ընդմիշտ լսել երեխաներիս վեճերը՝ փորձելով հանդարտեցնել նրանց», -խոստովանել է նա:


Պողոսյանը շարունակել է, որ լիարժեք երջանիկ է, շատ խաղաղ ինքն իր հետ եւ Աստվածն է իր աշխարհը, կյանքի ճանապարհն ու միակ հեղինակությունը. «Շնորհակալ եմ իմ ապրած ամեն օրվա համար, որտեղ կան ընտանիքս, քույրերս, ծնողներս, որտեղ կաք դուք՝ իմ ընկերներ ու հարազատներ։ Ես ձեզ շատ-շատ եմ սիրում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW