Շոումեն, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հունվարի 31-ին ելույթ չի ունենա Փասադենա քաղաքում: Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում: Պատճառը Կալիֆոռնիայում բռնկված ու դեռ շարունակվող հրդեհներն են:
«Սիրելի հայեր, որոշել եմ չեղարկել «Մենչի վերջը» մոնոներկայացումը՝ ելնելով տիրող իրավիճակից: Մեկ մեծ խնդիր եւս՝ դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը հրդեհը չի դադարել: Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ՝ ինձ ճիշտ կհասկանաք»,- ասել է Պետրոսյանը:


×
1,551






