Նախորդ տարվա մարտին տեղի ունեցավ ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի եւ Արման Սարգսյանի «Բարի օր» կատակերգության պրեմիերան, ու ահա մեկ տարի էլ չանցած ֆիլմի ստեղծողները որոշել են ներկայացնել երկրորդ մասը: Պրեմիերան նախատեսված է փետրվարի 6-ին:
Ֆիլմի նկարահանումների մասին Ինստագրամի իր էջում հրապարակում է արել Գասպարյանը: Նա Մկրտիչ Արզումանյանի հետ լուսանկարով է կիսվել ու գրել. «Մեծ պատիվ էր կրկին քեզ հետ այսօր աշխատել։ Եղբայր ու մեծ պրոֆեսիոնալ։ Շնորհակալ եմ»:
Դերասանը պատասխանել է հրապարակմանն ու իր հերթին այսպես արձագանքել. «Շատ ուրախացա, որ առիթ ունեցանք կրկին միասին աշխատել, Գրիշ ջան: Մեծ հաջողություններ եմ մաղթում ֆիլմին, եղբայրս: Քեզ հետ աշխատելը միշտ հաճելի է: Շնորհակալ եմ»:
«Բարի օր 2»-ում նկարահանվել են Մհեր Մխիթարյանը, Արեւ Սանթրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռոզի Ավետիսովան, Էվա Խաչատրյանը եւ ուրիշներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: