×


«Դաշնակահար»-ից հետո Էդրիեն Բրոուդին արժեքավոր նոր ֆիլմ է գտել

Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմում դերի համար օրեր առաջ «Ոսկե գլոբուս»-ի արժանացավ: Նա համարվում է «Դրամայի լավագույն դերասան» տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը նաեւ սպասվելիք «Օսկար»-ի դեպքում, այդ դեպքում կդառնա կրկնակի օսկարակիր. առաջինը ստացել է 29 տարեկանում՝ «Դաշնակահարը» ֆիլմի համար:

51-ամյա դերասանը հայտնվել է բրիտանական GQ-ի շապիկին ու պատմել, որ տարիներ շարունակ այնպիսի արժեքավոր նախագիծ է փնտրել, որը «Դաշնակահար»-ի պես մասշտաբային կլինի, ու վերջապես գտել է:


«Բրուտալիստը» ռեժիսոր Բրեդի Քորբեթի երրորդ ֆիլմն է, այն հրեական ծագմամբ հունգարացի ճարտարապետ Լասլո Տոտի մասին է, որը ողջ է մնացել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում ու մեկնել ամերիկյան երազանքի հետեւից:


Ռեժիսորից մոտ 10 տարի է պահանջվել ֆիլմն իրականություն դարձնելու համար, մինչդեռ նկարահանումները Հունգարիայում եւ Իտալիայում 2023 թվականին տեւել են ընդամենը 33 օր:

Բրոուդին, սցենարը կարդալով, հասկացել է ֆիլմի մեծ ներուժն ու զգացել, թե ինչպես է մարմնավորելու կերպարը: Կերպարը հոգեհարազատ է դերասանին նաեւ այն առումով, որ իր տատիկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ապրել է նացիստների կողմից օկուպացված Բուդապեշտում, իսկ մայրը՝ լուսանկարիչ Սիլվիա Պլաչին, 1956-ին կարողացել է այնտեղից փախչել Նյու Յորք:


«Հազվագյուտ ֆիլմերում, ինչպիսին է «Բրուտալիսը», դուք հանդիպում եք նրան, ինչը ոգի է կոչվում, որի համար արժե մեջք կոտրել: Շատ նախագծեր չեն արդարացնում իրենց, թեեւ աշխատում են տաղանդավոր ու զարմանալի մարդիկ, բայց որոշ բաներ չեն ստացվում եւ հրաշք տեղի չի ունենում: Բայց երբեմն դուք իսկապես, իսկապես հաղթում եք», - պատմել է նա:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW