Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը եւ Արթուր Հովհաննիսյանը հայկական շոու բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից են: Հաճելի է հետեւել միմյանց նկատմամբ սիրո եւ ջերմության դրսեւորումներին, որոնք նրանք չեն թաքցնում հանրությունից:
Այս անգամ Թովմասյանը կիսվել է համատեղ ճանապարհորդությունների ընթացքում նկարահանված տեսանյութով եւ խոստովանել, որ միասին անցկացրած մեկ տասնամյակից մի փոքր ավելի ժամանակաշրջանի ընթացքում բազմաթիվ հուշեր են կուտակել:
«Դե հա, 12 տարի միասին՝ լիքը հիշողություններով, մեր փոքրիկ խենթություններով: Ո՞վ կմտածեր, որ այսքան կձգենք: Բայց ահա մենք այստեղ ենք՝ ուժեղ, անսահման մոտ ու նույնքան խենթ, ինչպես սկզբում»,- գրել է մոդելը:
Նրանք երկու երեխա ունեն, եւ դեկտեմբերին տոնել են դստեր՝ Արիաննայի 10-ամյակը:


×
6,619





