Թատրոնի եւ կինոյի դերասան Արամ Կարախանյանն այսօր նշում է 51-ամյակը: BRAVO.am-ին նա պատմել է, որ երեկոյան Պտղնիում ընկերոջ տանն են հավաքվել ու նրա ընտանիքի անդամների հետ նշել տարեդարձը:
«Միասին ուտելիքներ էինք պատրաստում, իսկ երեխաները մեր շուրջը վազվզում էին: Այդպես մինչեւ կեսգիշեր միասին տոնեցինք, ապա սկսվեցին զանգերը՝ նախ աղջիկս կապվեց, ապա մայրիկիս հետ խոսեցի»,- նշել է Կարախանյանը:
Խոստովանել է, որ ընդհանրապես իր տարեդարձերը նշել չի սիրում, բայց այս անգամ հավաքվել է ու ինքն իրեն ասել. «Դե, հերիք է փախչես ու թաքնվես»: Նախորդ տարվա պես Վրաստան չի մեկնել ու որոշել է մտերիմների հետ անցկացնել օրը: Բայց պլանավորում է՝ հենց իր ու դստեր գրաֆիկները թեթեւանան, միասին Վրաստանում մի քանի օր անցկացնեն:
«50-ից հետո ամեն ինչ շատ ավելի լավ է ընթանում: Այս տարիքն ինձ շատ է դուր գալիս: Երկու կինոնախագիծ կա, մեկն էլ՝ թատերական. բոլորին շատ եմ սպասում եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- նոր ծրագրերի մասին պատմել է դերասանը:
Իսկ այսօր Կարախանյանը արդեն հասցրել է «Ռադիո Վան»-ում գործընկերների հետ էլ նշել տարեդարձն ու մեզ այնտեղից լուսանկար տրամադրել:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: