Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը նշում է 37-ամյակն ու այդ առիթով նոր տեսանյութ է հրապարակել: Նա Ինստագրամի «Սթորի»-ներում պատմել է, որ շարունակում է վերականգնվել վերջերս կատարած պլաստիկ վիրահատությունից հետո, բայց դա չի խանգարել պատրաստվել ծննդյան տարեդարձի առթիվ նոր նկարահանմանը:
«Դե, շնորհավոր իմ ճանաչած ամենաանհասկանալի, ամենահակասական, ամենավառ, ամենաիսկական, ամենաուժեղ, ամենաէմոցիոնալ, ամենանվիրվող, ամենասեր աղջկա ծնունդը: Ես իմ Լույսիկին մաղթում եմ առաջնային մի քանի բան՝ առողջություն, որ էլ դեղեր, հակաբիոտիկներ չխմի, լուրջ հոգնել է, սեր՝ խելամտությամբ զուգակցված, որ էլ չլինի այն իրավիճակներում, որոնցում արդեն սովորություն է դարձրել հայտնվել, նոր կարեւոր նպատակներում իր պատկերացրածից էլ ավելի մեծ վերելքներ ու հաջողություններ»,- գրել է նա:
View this post on Instagram
Հայրապետյանը խոստովանել է, որ հետ նայելով շատ է հպարտանում ինքն իրենով, քանի որ չափազանց ինքնուրույն է մեծացել ու դարձել շատ համարձակ, աշխատասեր ու կիրթ:
«Կուզեմ, որ իր երազանքները միշտ կատարվեն ու երբեք չդադարի երազել:
Ուզում եմ, որ հավատա մարդկանց ու վստահի նրանց լավը լինելուն, նրանց խոսքերին,
ինչքան էլ որ դրանք միշտ օդ են դուրս գալիս: Ես ուզում եմ՝ չհոգնի սիրահարվելուց, սիրելուց ու վերջապես սիրի արժանիին, ով կլինի կողքին ոչ միայն ուրախ, այլ նաեւ անհրաժեշտ պահերին: Սիրի այնպիսի մեկին, ով կլինի թիկունք, ուժ, սեր ու ջերմություն, ընկեր ու կիրք: Ու թող որ քեզ հանդիպեն միայն քեզ գնահատող, միայն քո ներսի լույսը տեսնող ու փայփայող, քեզ ապրելու ու սիրելու շողեր
տվող մարդիկ: Աստծուց մի բան եմ խնդրում, որ ընտանիքս, ընկերներս, իմ թանկ ու կարեւոր մարդիկ միշտ առողջ, երջանիկ ու կողքիս լինեն միշտ»,- ինքն իրեն ցանկացել է նա:
Հայրապետյանը նաեւ խոստովանել է, որ վիրահատությունից 3 շաբաթ է անցել, դեռ բազմաթիվ այտուցներ ունի, դիմահարդարումը մի կերպ է կարողացել անել, իսկ գլուխն էլ լիքն է խառը մտքերով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: