×


«Այսպիսին էլ կարող եմ լինել». Լիանա Վանոյանը նոր ֆոտոշարքում ընդգծել է կազմվածքը

Լիանա Վանոյանն Ինստագրամում իր հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով: Կերպարներ ստեղծելիս նա նախապատվությունը տվել է սեւին  եւ ընդգծել սլացիկ կազմվածքը:

«Ինձ համար անսովոր Լիանա է, բայց այսպիսին էլ կարող եմ լինել»,- գրել է նա:


Վանոյանը «Սթորի»-ներում անդրադարձել է իր կերպարանափոխությանը՝ նշելով, որ վերջին անգամ է պատասխանում ամենից հաճախ տրվող հարցերին. նախկինում կշռել է 111 կգ, բարիատրիկ, հետո նաեւ պլաստիկ վիրահատություններից հետո այսօր քաշը 54 կգ է: Նա պատմել է, որ հաղթահարել է հետվիրահատական դժվարությունները, նաեւ խոստովանել է՝ չնայած հնչող կարծիքներին, որ գեր ավելի հմայիչ էր ու այդպիսին էին իրեն սիրում, ընտրել է առողջ ու երջանիկ լինելը:

«Ձեզ համար սա մի րոպե է, իսկ ինձ համար իմ ճանապարհն է՝ անտանելի դժվար օրերով, անկումներով, վերջին ուժերով, ոտքի կանգնելով: Իմ բոլոր նպատակներին հասել եմ իմ ուժերով՝ ինձ շատ բաներից զրկելով: Եթե կա ցանկություն, կան նաեւ լուծման ճանապարհներ: Բայց պետք է նաեւ տանել որոշման հետեւանքները, ինչն այդքան էլ հեշտ չէ: Մի արժեզրկեք դիմացինի անցածը, քանզի չեք զգացել այն, ինչ ես եմ զգացել»,- գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Liana Vanoyan (@vanoyan_liana)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW