Ներկայացնում ենք փետրվարի 21-ից 28-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Թաղիքագործության եռամսյա դասընթաց
«Ցողեր» արվեստի կենտրոնը հրավիրում է երեխաներին մասնակցել թաղիքագործության եռամսյա դասընթացի: Երեխաները կծանոթանան հայկական ամենահին արհեստներից մեկի՝ թաղիքագործության տեխնիկաներին՝ թաց եւ չոր: Կսովորեն պատրաստել բրդից պայուսակներ, ժիլետներ, կրծքազարդեր, շարֆեր, խաղալիքներ:
Արժեքը՝ 25000 դր.
Տարիք՝ 5+
Հասցե՝ Մոսկովյան 32
Մանրամասները՝ այս հղումով կամ զանգահարելով (+374)93455877 հեռախոսահամարին:
«Թեյախմություն մյուկլների հետ» ստեղծագործական հավաքույթ
«Добрый жук» մանկական ակումբը 4-ից 8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է «Թեյախմություն մյուկլների հետ» ընտանեկան ստեղծագործական հավաքույթը (ռուսերեն): Մյուկլները խորհրդավոր կերպարներ են ու ստվերային ներկայացման հերոսները:
Փետրվարի 22, ժամը 11:00 եւ 16:00
Տոմսերի արժեքը՝ 10 հազար դրամ (1 երեխա ունեցող ընտանիք)
18 հազար դրամ (2 երեխա ունեցող ընտանիք)
27 հազար դրամ (3 երեխա ունեցող ընտանիք)
(1-2 մեծահասակ՝ յուրաքանչյուր ընտանիքից)
Հասցե՝ Արաբկիր, Համո Սահյան փողոց (առանձնատան հյուրասենյակ)
Նախապես գրանցվել՝ այս հղումով
Գավաթների տակդիրներ
Hobby Match ակումբը հրավիրում է վարպետության դասի՝ սովորելու հյուսելու հիմունքները. կստեղծեք գավաթների համար նախատեսված ոճային տակդիրներ:
Փետրվարի 23, ժամը 17:30
Տարիք՝ 9+
Տոմսերի արժեքը՝ 10000 դր.
Հասցե՝ Սարյան 1, «Surf Coffee Х 404» սրճարան
Նախապես գրանցվել՝ այս հղումով
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Հայրենյաց հունչեր»
Հայկական լեռնաշխարհի տարբեր գավառների երգերն ու նվագները կներկայացնի «Տաղարան» համույթը: Գեղարվեստական ղեկավարն եւ դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է:
Փետրվարի 27-ին, ժամը 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դր.
Գնել տոմս՝ այս հղումով
Հարրի Փոթերի երաժշտությունը
Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ երաժշտական ճամփորդության համար այցելեք Կամերային երաժշտության տուն: Երեկոյի ընթացքում կհնչի բոլորի կողմից սիրված Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի երաժշտությունը՝ Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ։
Փետրվարի 28, ժամը 19:00
Տարիք՝ 6+
Արժեքը՝ 8000 - 12000 դր.
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Գնել տոմս ՝ այս հղումով
ԱՐՇԱՎՆԵՐ
Քաղաքային խոխա զբոսանք Երեւանում՝ վիշապաքարերի հետքերով
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 13 տարեկան երեխաներին հրավիրում է շրջել Երեւանում եւ ծանոթանալ մեր քաղաքում ապրող ՎԻՇԱՊ քարերի հետ: Զբոսանքի ժամանակ երեխաները ինտերակտիվ եւ ստեղծարար ձեւով կպարզեն դրանց ծագումնաբանությունը, կիրառությունը, տեսակները եւ շատ ավելին։
Փետրվարի 22, ժամը 14:30-16.30
Տարիք՝ 6-13
Արժեքը՝ 3500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով
Երեխաների համար արշավ Սաղմոսավանքից Հովհաննավանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է այցելել միջնադարյան պատմական երկու վանք՝ Սաղմոսավանքն ու Հովհաննավանքը՝ անցնելով Քասաղի կիրճով։ Երթուղու երկարությունը՝ 7․5կմ, հարաբերական բարձրությունը՝ 300մ:
Փետրվարի 23, ժամը 08:45
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Օսկարը եւ վարդագույն տիկինը»՝ Էրիկ Էմանուել Շմիդթի ստեղծագործության հիման վրա:
Փետրվարի 27, ժամը 19:30
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Քնած գեղեցկուհին»՝ Շառլ Պերոյի հեքիաթի հիման վրա:
Փետրվարի 22, ժամը 13:00
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Կոշկավոր կատուն» մյուզիքլ՝ Շառլ Պերոյի հեքիաթի հիման վրա:
Փետրվարի 22, ժամը 14:00
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Առյուծն ու խաղալիքը» մանկական երաժշտական ներկայացում:
Փետրվարի 23, ժամը 12:00 եւ 14:00
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Ալիսի երազում»՝ Լ. Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» եւ «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթների հիման վրա:
Փետրվարի 26, ժամը 19:00
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Թումանյանական խճանկար» հեքիաթ՝ մեկ գործողությամբ:
Փետրվարի 23, ժամը 14:00
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Բարեկենդանը»՝ ինտերակտիվ տիկնիկային ներկայացում ՝ նվիրված Բարեկենդան ազգային տոնին:
Փետրվարի 23, ժամը 12:00 եւ 13:30
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ (մեծահասակներին մուտքը եւս տոմսով)։
Տոմսերն ամրագրել՝ այս հղումով
«Բրեմենյան երաժիշտները»՝ Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա:
Փետրվարի 28, ժամը 15:00
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Ուրախ նոտաները»
«Ուրախ նոտաները» վերադարձել են: Մանկական ինտերակտիվ մյուզիքլի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն է:
Փետրվարի 23, ժամը 14:00 եւ 16:00
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան փող., 13/1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Փոքրիկն ու Կառլսոնը»՝ Ա. Լինգդրենի հեքիաթի հիման վրա:
Փետրվարի 28, ժամը 15:00
Խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մ. Մաշտոցի պող. 43
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
ԿՐԿԵՍ
Նոր շոու են բեմադրել Վարդանյան եղբայրները: Ծրագրում՝ ակրոբատիկա եւ օդային մարմնամարզություն, ծիծաղաշարժ ծաղրածուներ եւ կախարդական իլյուզիաներ:
Փետրվարի 22-23, ժամը 17:00
Շապիտո կրկես
Տարիք՝ 2+
Հասցե՝ Հաղթանակի պուրակ (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)
Տոմսերի արժեքը՝ 2500-9000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: