×


Ավետ Բարսեղյանը եւ Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 18-ին, ftNFT ֆիջիթալ սփեյսում ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը եւ Արամ Ավետիսը գրել եւ ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։

Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին:
Համակարծիք էին՝ «ստեղծագործող մարդուն պետք է գնահատել ու ընկալել հենց իր ապրած ժամանակաշրջանում. դասականը պետք է հարգել, բայց ամեն հաջորդ սերունդ ավելի ուժեղ է»:

Ավետը խոստովանել է՝ հրաշալի է, որ պոեզիան եւ գրականությունը քայլում են ժամանակին համընթաց: «NFT-ն, ֆիջիթալ ոլորտը միանշանակ այսօրվա հրամայականն է, այսօրվա դաշտի եւ ժամանակի վեկտորն է: Պոեզիան պետք է խոսի 21-րդ դարի լեզվով, այսօրվա լեզվով: Այստեղ գնողը կարող է թե՛ տեսնել, թե՛ ձեռք բերել ֆիզիկական եւ դիջիթալ տարբերակը տվյալ արտ օբյեկտի. գիրը դառնալու է արտ-օբյեկտ այսօր»,- ասել է Ավետ Բարսեղյանը։



Միջոցառումն առանձնացել է հարցուպատասխանից հետո հայկական առաջին NFT գրական տողերի ստեղծմամբ: Ե՛վ Ավետը, եւ՛ Արամը ներկաների առաջ ստեղծագործել են՝ գրի առնելով այդ պահին հոգուց բխած տողերը: Դրանք շրջանակի մեջ են դրվել եւ իրենց բացառիկ տեղը գտել հայկական առաջին NFT սրահում:

«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան հետաքրքիր է: Միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար ե՛ւ օտար է, ե՛ւ հոգեհարազատ, միաժամանակ, այդ ամեն ինչը, բայց՝ կարեւոր», - ասել է Արամ Ավետիսը:

Հայկական առաջին NFT գրական տողերն արդեն իրականություն են: Դրանք հնարավոր է ձեռք բերել 800.000 եւ 200.000 դրամով՝ այցելելով Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW