Ներկայացնում ենք մարտի 8-ից 14-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Սասունցի Դավիթ» պատկերապատման ընթերցում եւ նետաձգության դաս
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է։ Նկարազարդումները կատարել է կոմիքսի մասնագետ, նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Ընթերցումից հետո երեխաները կմասնակցեն նետաձգության դասի:
Մարտի 9, ժամը 16:30, Մարտի 11, ժամը 12:00
Տարիք՝ 6-15
Արժեքը՝ 3000 դր.
Հասցե՝ Աբովյան 16 (Նկարիչների միություն)
Նախապես գրանցվել՝ այս հղումով կամ զանգահարել 041701441
Կախազարդեր՝ գորգատիպ ասեղնագործության տեխնիկայով
«HobbyMatch» ակումբը հրավիրում է երեխաներին հետաքրքիր վարպետության դասի՝ սովորելու գորգատիպ ասեղնագործության հիմունքները եւ ստեղծելու յուրահատուկ կախազարդեր(բրելոկ):
Մարտի 8, ժամը 15:00-17:00
Տարիք՝ 6+
Արժեքը ՝ 8000 դր.
Հասցե՝ Փավստոս Բուզանդի 22 (Nari Craft Studio)
Նախապես գրանցվել՝ այս հղումով
Զարդեր ուլունքներից
«ArtLav» արվեստանոցը հրավիրում վարպետության դասի, որի շրջանակում երեխաները կսովորեն ուլունքներից ստեղծել վառ ապարանջաններից մինչեւ նուրբ կախազարդեր:
Մարտի 9, ժամը 15:00-17:00
Տարիք՝ 3+
Արժեքը ՝ 5000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով
«Ուրախ բռնիչներ»
«HobbyMatch» ակումբը երեխաներին կսովորեցնի կարել եւ սեփական ձեռքերով տան համար օգտակար իր պատրաստել։
Մարտի 9, ժամը 13:00-14:30
Տարիք՝ 8+
Արժեքը ՝ 6500 դր.
Հասցե՝ Սարյան 1, «Surf Coffee Х 404» սրճարան
Նախապես գրանցվել՝ այս հղումով
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Ձգտել դեպի վեր»
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Քասախի արվեստի դպրոցի «Ձգտել դեպի վեր» խորագիրը կրող համերգը: Ելույթ կունենան հանրապետական եւ միջազգային մրցույթ-փառատոներին մասնակցած աշակերտները։
Մարտի 14, ժամը 19:00
«Նարեկացի» արվեստի միություն
Տարիք՝ 6+
Մուտքն ազատ է
Մանրամասները՝ այս հղումով
Հասցե՝ Վարդանանց 16/1
ԱՐՇԱՎՆԵՐ
Արշավ դեպի Սրվեղի վանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին կուղեկցի Տավուշի մարզ: Այցելելու են Սրվեղի վանք, որն իր տեսակով նման է Կիրանց վանքին։ Սրվեղի վանքն աղյուսաշեն համալիր է, որը գտնվում է Այգեհովիտ գյուղից 3կմ դեպի հյուսիս-արեւմուտք՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում:
Մարտի 9, ժամը 07:45
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով: Մանրամասները՝ այս հղումով
Խոխա վերելք Երախի լեռներ
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին հրավիրում է մեկնել Արարատի մարզ՝ բարձրանալու Երախի լեռներ։ Գագաթից անվերջ կարելի է հիանալ Արարատով, Արագածով, Գեղամա լեռնաշղթայով, Երանոսով։ Արշավը կսկսվի Սիսավան գյուղից եւ կավարտվի Վեդիում։
Մարտի 9, ժամը 09:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Տզզան, բզզան, զզնգան հեքիաթներ»՝ Հովհաննես Թումանյանի եւ Կորնեյ Չուկովսկու հեքիաթ-բանաստեղծությունների հիման վրա:
Մարտի 9, ժամը 17:00
Փոքր թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Աբովյան փող., 13 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Տոմսեր պատվիրելու համար զանգահարել 055 462508
«… եւ նորից գարուն»՝ Օ. Հենրիի հինգ նովելների հիման վրա
Մարտի 8, ժամը 19:30
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Տարիք՝ 9+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Եվ երկնքից ընկավ երեք գազար» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Մարտի 9, ժամը 18:00
ԲԵԲՈՒԿ շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Հեքիաթներ հեռախոսով»՝ Ջաննի Ռոդարիի հեքիաթների հիման վրա
Մարտի 9, ժամը 14:00
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող. 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Անհաղթ աքլորը եւ ծիտը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում
Մարտի 9, ժամը 12:00
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով
«Կարապի լիճ» ներկայացումը փոքրիկ հրաշագործ Օլիվիայի մասին է, որին կախարդների դպրոցից առաջադրում են «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթին։
Մարտի 14, ժամը 15:00
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: