×


«ai/teens» կոնֆերանս, «Ճպուռն ու մրջյունը» բալետ, «Մի անգամ դպրոցում 2» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 15-ից 21-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ԿՈՆՖԵՐԱՆՍ

«ai/teens՝ պատանիների կողմից, պատանիների համար»

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է «ai/teens՝ պատանիների կողմից, պատանիների համար» համաշխարհային կոնֆերանսը: Միջոցառումը պատանիներին հնարավորություն է տալիս գտնվելու ԱԲ-ի շուրջ քննարկումների կիզակետում եւ հարթակ է ստեղծում կիսելու իրենց հույսերը, երազներն ու մտահոգությունները, բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում իրենց աշխարհը:

Մարտի 15

Տարիք՝ 12+
Մանրամասները՝  այս հղումով


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Հավաքիր Լեգոյի նոր հավաքածուները

«Մեգաթոյսը» Mind Center-ի հետ համատեղ միջոցառում է նախաձեռնել, որի շրջանակում երեխաները կհավաքեն Լեգոյի նոր հավաքածուները, կբացահայտեն Լեգոյի գաղտնիքները, կստանան նվերներ:

Մարտի 15, ժամը 16:00

Տարիք՝  8+
Մուտքն ազատ է  (տեղերը սահմանափակ են)
Հասցե՝ Կիեւյան 16
Նախապես գրանցվել՝  այս հղումով կամ զանգահարել 011 500 600


«Մեխանիկական ռոբոտներ» բաց դաս՝ 5-ից 8 տարեկանների համար

Երեխաները կպատրաստեն իրենց սեփական մեխանիկական հրթիռը՝ բացահայտելով առաձգականության երեւույթը, աշխատելով գործիքներով եւ փորձարկելով իրենց ստեղծած մոդելը։

Մարտի 15, ժամը 17:15

Տարիք՝ 5-8
Արժեքը՝ 2000 դր.
Հասցե՝ Կիեւյան 16
Մանրամասները՝ այս հղումով, նախապես գրանցվել՝ այս հղումով կամ զանգահարել +374 94280473, +37444280473


Իրանական մուլտֆիլմերի օրեր

Մարտի 13-ից 15-ը Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա իրանական մուլտֆիլմերի ցուցադրություն։

Մարտի 15

«Դելֆին տղան»՝ 11։00-12։23
«Լոպետո»՝ 13։00-14։27

Հասցե՝ Տերյան 42/1
Մանրամասները՝  այս հղումով


ԱՐՇԱՎՆԵՐ

Վայրի կենդանիների պահպանման կենտրոն եւ Տափի բերդ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է յուրահատուկ արշավի, որը համատեղելու է ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը եւ պատմամշակութային վայրի ուսումնասիրությունը, այլեւ ուսուցողական արժեքավոր փորձառություն է տալու։ Ուղղությունն է՝ Տափի բերդ կամ Գեւորգ Մարզպետունու ամրոց, որից հետո երեխաները կայցելեն վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

Մարտի 16, ժամը 08:45

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարին, մանրամասները՝ այս հղումով


Մայրամուտի արշավ Ազատի ջրամբար

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է միանալ իրենց խմբին՝ մայրամուտը Ազատի ջրամբարում խարույկի շուրջ վայելելու։ Արշավի ընթացքում երեխաները կվայելեն Երանոս լեռնաշղթան, հայկական որորներին, ձյունածածկ Գեղաման, Արագածն ու Արարատը, իսկ վերջում` մայրամուտի կարմրի եւ դեղինի 50 երանգները:

Մարտի 16, ժամը 15:30-20:30

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 6500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով


ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ

Պրեմիերա. «Ճպուռն ու մրջյունը»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի համատեղ բեմադրություն:

Մարտի 15-ին, 16-ին, 22-ին եւ 23-ին, ժամը 13:00-ին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


ԹԱՏՐՈՆՆԵՐ


«Հրաշագործ Օլիվիան»

Ներկայացումը փոքրիկ հրաշագործ Օլիվիայի մասին է, որին կախարդների դպրոցից առաջադրում են «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթին։

Մարտի 15, ժամը 17:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 6-12
Հասցե՝ Հալաբյան 22/5
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Փոքրիկ իշխանը»՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ստեղծագործության հիման վրա

Մարտի 15  եւ 16, ժամը 14:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Պոչատ աղվեսը, շունն ու կատուն եւ ճամփորդները» տիկնիկային ինտերակտիվ  ներկայացում

Մարտի 16, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով


«Լույսով արարված նկարը»

«Էութեան թատրոնը» ներկայացնում է բեմադրություն մանուկների եւ մեծահասակների համար՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի առակների եւ հեքիաթների։

Մարտի 18, ժամը 15:00-ին եւ 17:00-ին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Տարօրինակ դպրոց»՝  նոր մանկական երաժշտական ներկայացում

Մարտի 21, ժամը 19:00-ին

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 7+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


 «Ձախորդ Փանոսի կտակը»՝ ըստ Հ․ Թումանյանի համանուն հեքիաթի

Մարտի 20, ժամը 14:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Խանջյան փող., 13/1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

 «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը»

Դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, ու նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը 12-ամյա Հայկն է, ով այժմ պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե առեղծվածային ինչ գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ, ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։

Տարիք՝ 6+
Գնել տոմսեր՝ այս հղումով կամ այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW