×


Մահացել է Բեդրոս Կիրկորովը

92 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է նրա որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը:

«Ես այլեւս երեխա չեմ: Այսօր մահացել է հայրս, բայց նա երբեք չի հեռանա իմ սրտից։ Գնահատեք ձեր ընտանիքի անդամների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- գրել է նա:


Հունվարի սկզբին Mash Telegram ալիքը գրել էր, որ Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է, սակայն նրա որդու ներկայացուցիչը հերքել էր այդ տեղեկությունը։ Անցած տարվա սեպտեմբերին էլ REN TV էր իր աղբյուրին հղում տալով հայտնել, որ Կիրկորովը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932 թվականին Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ հայերի ընտանիքում։ Նրա ծնողները երգել են քաղաքային երգչախմբում եւ որդուն էլ հետները տարել ելույթներին: Կիրկորովը 17 տարեկանում ավարտել է երաժշտական դպրոցն ու արհեստագործական ուսումնարանը՝ մասնագիտանալով կոշկակարության եւ նորաձեւության ոլորտներում։


1962-ին Կիրկորովը տեղափոխվել է Մոսկվա եւ ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ: Ուսանողական տարիներին նա հաճախ էր ելույթ ունենում եւ երգում տարբեր նվագախմբերի հետ: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վառնայի օպերայի թատերախումբ։

ԽՍՀՄ-ում Կիրկորովը ելույթ է ունեցել տարբեր խմբերի հետ, ռադիոյի համար ձայնագրել շուրջ 50 երգ, զուգերգով հանդես եկել որդու՝ Ֆիլիպի, Թամարա Գվերցեթելիի, Իոսիֆ Կոբզոնի եւ ուրիշների հետ:

1992 թվականին նա ստացել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի, իսկ 2012-ին՝ ժողովրդական արտիստի կոչում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW