Երեկ դերասան Բրյուս Ուիլիսը նշել է ծննդյան 70-ամյակը։ Այս առիթով նրա դուստրերն ու նախկին կինը՝ Դեմի Մուրը շնորհավորանքներ են հղել սոցիալական կայքերի իրենց էջերում ու լուսանկարներ հրապարակել։
«Բարի տարեդարձ, Բրյուս։ Մենք քեզ սիրում ենք»,- գրել է Մուրը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավագ դուստրը՝ Ռումերը, հոր հետ տեսանյութ է ցույց տվել, որում ծնողները տնային հագուստով պարում են, հետո նրանց է միանում մյուս դուստրը՝ Տալուլան։
«Թագավորին։ Սիրում եմ քեզ, հայրիկ։ Շնորհավոր 70-ամյակդ»,- գրել է 36-ամյա դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
33-ամյա Սկաուտը նույնպես շնորհավորել է Ուիլիսին։ «Շնորհավոր, բոլոր ժամանակների մեծագույն։ Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քո գեներն ունեմ։ Այն մագնիսական զայրույթն ու կախարդանքը, որն արտահայտում եմ իմ ստեղծած երաժշտությամբ, հորիցս ստացած ժառանգությունն է»,- գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինստագրամում մի քանի հրապարակում է արել նաեւ Տալուլան, նա միակն է, որ ցույց է տվել վերջերս հոր հետ արված կադրեր. «Շնորհավորում եմ իմ սիրելի ընկերոջ 70-ամյակը։ Դու լույս ես, որն անհնար է հանգցնել։ Դու տիեզերագնաց ես, շքանշաններով հերոս, հանդուգն դետեկտիվ, եւ ես հպարտ եմ, որ տեսել եմ, թե ինչպես են այդ կերպարները կյանքի կոչվել քո տաղանդի շնորհիվ: Բայց առաջին հերթին դու իմ հայրն ես։ Մանկուց ինձ հաճախ էին հարցնում, թե ինչպես է լինել Բրյուս Ուիլիսի դուստրը։ Մարդիկ տեսնում էին, թե ինչպես ես ֆիլմերում ցատկում երկնաքերերից, եւ կարծում էին՝ հսկայական դերակատարում ունես իրենց կյանքում: Բայց ինձ համար դու հոգատար հայր ես, ով սանրում էր մազերս, ինձ մանրուքներ էր սովորեցրեցնում, եւ միշտ մնացիր բարի ու ջերմ մարդ։ Ես հպարտ եմ, որ կրում եմ քո ազգանունը»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ուլիսը եւս երկու դուստր էլ ունի դերասանուհի Էմմա Հեմինգի հետ երկրորդ ամուսնությունից։
«Բրյուսի ծննդյան օրն է։ Եկեք հեղեղեք նրան սիրով, երդվում եմ, որ այդ ամենն անպայման կզգա: Բրյուսի երկրպագուներով մեծ թիմ ենք, եւ այնքան շնորհակալ եմ, որ նա ունի բոլորիդ»,- սա էլ դերասանի կնոջ շնորհավորանքն է։
Посмотреть эту публикацию в Instagram
2023 թվականին Բրյուս Ուիլիսը դիմենցիայի պատճառով ստիպված էր ավարտել կարիերան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: