×


Ռուզաննա Մանուչարյանի և Վահան Միրաքյանի դստեր 4-ամյակի անակնկալն ու լուսանկարները

Դերասան-ամուսիններ Ռուզաննա Մանուչարյանի եւ Վահան Միրաքյանի դուստրը՝ Վիկտորիան, դարձել է 4 տարեկան։ Այս անգամ ծնողներն աղջկա համար տարբերվող տարեդարձ են կազմակերպել։ Ուրախ օրվա մանրամասներն ու լուսանկարները դերասանուհի մայրիկը պատմել է BRAVO.am-ին։


«Վիկտորիայի 4-րդ տարեդարձը նշեցինք այլ ֆորմատով։ Մենք մեծ ցանկություն ունեինք ավելի մտերմիկ միջավայր ստեղծել եւ այդ պատճառով վարձակալեցինք մեծ առանձնատուն լողավազանով»,- նշել է Ռուզաննան։

Ասում է ՝ աղջկա հյուրերն այն մարդիկ էին, ովքեր անսահման սիրում են իրեն․ «Նաեւ մեծ մասնակցություն ունեն իր կյանքում։ Իհարկե, կային շատ հարազատ ու սիրելի մարդիկ, ովքեր, ցավոք, չկարողացան ներկա գտնվել»։


Խոսելով օրվա անակնկալների մասին՝ դերասանուհին ասել է, որ դրանք շատ են եղել․ «Կառանձնացնեմ այն, որ մայրիկս արջուկի կերպարանքով եկավ եւ անակնալ արեց բոլորիս․ ՌԴ-ից հատուկ ժամանել էր Վիկտորիայիս տարեդարձին»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Մանուչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW