Բեն Աֆլեքը GQ ամսագրին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է իր ու Ջենիֆեր Լոպեսի ամուսնալուծությունը:
Նրա խոսքով՝ որեւէ սկանդալ կամ ինտրիգ չի եղել, որը կհանգեցներ իրենց բաժանմանը:
«Շատերը ցանկանում են առանձնահատուկ պատճառներ գտնել, բայց ճշմարտությունը շատ ավելի պարզ է: Հարաբերություններում մարդիկ միշտ չէ, որ նույն հայացքներն են ունենում: Ես խառնվածքով ավելի զուսպ եմ, քան` նա, նույնն էլ հարաբերություններում է»,- ընդգծել է Աֆլեքը:
Նա նաեւ ավելացրել է, որ բաժանման պատճառը բնավ էլ հայտնիության հանդեպ իրենց ունեցած տարբեր մոտեցումները չի եղել: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Աֆլեքի եւ Լոպեսի տարաձայնությունները սկսվել են երգչուհու «Մեծագույն սիրո պատմություն, որի մասին երբեք չեն պատմել» վավերագրական ֆիլմի պատճառով: Իբր Աֆլեքը ցանկացել է անձնական կյանքն ավելի գաղտնի պահել, իսկ Լոպեսը նրան ստիպում էր հանրային միջոցառումների մասնակցել, նա նաեւ հաճախակի էր իրենց ընտանիքի մասին մեկնաբանություններ տալիս:
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը սկսել են հանդիպել 2002 թվականին, նշանվել են, սակայն հետագայում չեղարկել հարսանիքը: Իրենց հարաբերությունները վերսկել են
20 տարի անց եւ 2022-ին ամուսնացել: Համատեղ ընտանեկան կյանքը 2 տարի է տեւել, ինչից հետո վերջնականապես բաժանվել են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: